«Cofrance» ընկերությունը Ձեզ կտրամադրի մասնագիտական օգնություն ուղղաթիռի ձեռք բերման հարցում: Ժամանակակից աշխարհում ուղղաթիռները հարմար, արագ և ապահով փոխադրամիջոցներ են: Բարձր արագաշարժության շնորհիվ ուղղաթիռները որպես փոխադրամիջոց գնալով ավելի պահանջված են դարձել: Սեփական կամ վարձակալված ուղղաթիռով արդեն դժվար է ինչ որ մեկին զարմացնել, քանի որ այն այսօր համարվում է ոչ թե շքեղություն, այլ ժամանակակից և հարմարավետ փոխադրամիջոց:

Ինչպե՞ս ուղղաթիռ ընտրել, ինչի՞ վրա ուշադրություն դարձնել

Մեր ընկերության նպատակն է օգնել Ձեզ ընտրել և գնել ուղղաթիռ: Cofrance ընկերությունը Եվրոպական բիզնես ավիացիայի ասոցիացիայի (EBAA) անդամ է, ինչը ենթադրում է բարձր սպասարկման մակարդակ, օդանավերի վարձակալության և վաճառքի հարցերում պրոֆեսիոնալիզմ ու հուսալիություն: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին գնել ուղղաթիռներ ֆրանսիական հայտնի ավիատեխնիկայի արտադրող՝ Airbus ընկերությունից: Ուղղաթիռ ընտրելիս խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել հետևյալ պարամետրերի և բնութագրերի վրա.

  • ուղղաթիռի չափսերը՝ հաշվի առնելով ռոտորի չափսերը,
  • ուղղաթիռի կշիռը, բեռնատարողությունը և նստատեղերի քանակը,
  • թռիչքի առավելագույն և աշխատանքային բարձրությունը, ինչպես նաև անվայրէջք թռիչքի հեռավորությունը,
  • վառելիքի սպառումը մեկ ժամում,
  • ուղղաթիռի կայանատեղու առկայությունը (ակումբ, օդանավակայան, սեփական տարածք, այլ);
  • օդաչու վարձելու անհրաժեշտությունը (հաստիքային օդաչուի առկայություն, ժամանակավոր վարձում, ուղղաթիռի ինքնուրույն կառավարում),
  • հզորությունը և թռիչքի առավելագույն արագությունը:

Ելնելով վերը թվարկված բնութագրերից, կարելի է հաշվարկել օդանավի պահպանման ծախսերը:

Ուղղաթիռի ձեռքբերման  առավելությունները

 

Մասնավոր ուղղաթիռը ունի մի շարք նշանակալի առավելություններ ինքնաթիռի կամ ավտոմեքենայի հանդեպ.

  • ուղղաթիռի գինը շատ ավելի ցածր է, քան մասնավոր ինքնաթիռինը,
  • շահագործումը և պահպանումը նույնպես զգալիորեն մատչելի է,
  • տեղափոխման արագությունը շատ ավելի բարձր է, քան ավտոմեքենայինը,
  • այն հնարավորություն է տալիս վայրէջք կատարել կամ թռչել գրեթե ցանկացած վայր, չի պահանջում հատուկ թռիչքուղի, ինչպես օրինակ ինքնաթիռի դեպքում է, և առանց խնդրի կհասցնի ուղևորին կամ բեռը դժվար հասանելի վայր,
  • ֆրանսիական ուղղաթիռները համարվում են ամենաանվտանգներից մեկը:

Որտե՞ղ և ինչու՞ թռչել ուղղաթիռով: Պատասխանը շատ պարզ է ` ցանկացած վայր, ցանկացած նպատակով: Այսօր ուղղաթիռները օգտագործվում են.

  • ճանապարհորդությունների և տեսարժան վայրերն ուսումնասիրելու,
  • գործուղումների,
  • հանգստի և զբոսաշրջության (որսորդություն, ձկնորսություն, հանգիստ հեռավոր կղզիներում, այցելություններ ջունգլիներ կամ լեռներ),
  • պիկ ժամերին քաղաքում տեղաշարժվելու,
  • բեռների, մասնագետների հրատապ տեղափոխության, արտակարգ իրավիճակների ժամանակ փոխադրումներ իրականացնելու և այլ նպատակներով:

Ուղղաթիռների վաճառքը մեր ընկերության միջոցով իրականացվում է ֆրանսիացի փորձառու փաստաբանների, տեխնիկական մասնագետների և խորհրդատուների ուղեկցությամբ: «Cofrance» ընկերության միջոցով ուղղաթիռ գնելու դեպքում, կարող եք ակնկալել առաջատար մասնագետների աջակցություն, բարձր մակարդակի սպասարկում և պրոֆեսիոնալիզմ: Կարող եք պատվիրել նաև այլ ծառայություններ, ինչպես նաև ստանալ մանրամասն խորհրդատվություն վերաբերվող ուղղաթիռների ձեռքբերմանը, վարձակալմանը, շահագործմանը և պահպանմանը, ծանոթանալ սեփական ուղղաթիռային հարթակի գրանցման, օդանավի այլ երկիր տեղափոխման պայմաններին և այլն: