Մասնավոր ինքնաթիռ


Ազատությունը, շքեղությունը, փոխադրումը ցանկալի ուղղությամբ և այն ժամանակին, երբ հարմար է Ձեզ, այս ամենը բնորոշ է մասնավոր թռիչքներին:

Այսօր գնալով ավելի շատ գործարարներ նախընտրում են ժամանակի խնայողություն, առավելագույն հարմարավետություն և իրենց ցանկալի շրջապատ թռիչքների ժամանակ, և այդ նպատակով որպես փոխադրամիջոց ընտրում են մասնավոր ինքնաթիռ:

Միակ բանը, որի վրա դեռ չեն կարողանում ազդել թռիչքը կազմակերպողները, դա եղանակային պայմաններ են:

Ինչպես վարձել մասնավոր ինքնաթիռ

Մասնավոր ինքնաթիռ վարձելու, բոլոր առումներով, ամենահարմար տարբերակը դա պրոֆեսիոնալ բրոքերի օգնությանը դիմելն է:

AVIAV TM- ը (Cofrance SARL) հուսալի ընկերություն է, որը հանդիսանում է NBAA- ի և EBAA- ի խոշորագույն մասնագիտացված ասոցիացիաների անդամ, ինչը վկայում է նրա բարձր կարգավիճակի մասին:
Մեզ մոտ դուք կարող եք վարձակալել՝
• Կոմպակտ թեթև ինքնաթիռներ,
• Միջին հեռավորության ավիալայներներ,
• Երկար հեռավորության ավիալայներներ:

Մեր ընկերությունում մասնավոր ինքնաթիռ պատվիրելը, երկար ժամանակ չի պահանջի Ձեզանից: Զանգահարեք Cofrance ընկերության ռուսալեզու մենեջերին, օգտագործելով կապի համար նախատեսված հեռախոսահամարը: Նաև կարող եք օգտվել մեր կայքում զետեղված հետադարձ կապի հնարավորությունից:

Մասնավոր ինքնաթիռի պատվերի բոլոր մանրամասների ճշգրտումից հետո, Ձեր հայտը անմիջապես կձևակերպվի, և Դուք կկարողանաք թռչել Ձեր ընտրած ուղղությամբ, Ձեր կողմից նշված ժամանակահատվածում:

 

                 Անձնական ինքնաթիռով թռիչքի առավելությունները
Հարմարավետությունը մասնավոր թռիչքների ամենագլխավոր առավելություններից է: Բայց ոչ միակը:
• Ուղևորներին սպասարկում են VIP տերմինալներ, և Դուք ստիպված չեք լինի հերթի մեջ սպասել:
• Օդանավերի հաճելի և ընդարձակ սրահները, հարմարավետ բազկաթոռները, գեղեցիկ ձևավորված ինտերիերը և ամենաբարձր որակի սպասարկումը, հնարավորինս հարմարավետ կդարձնեն Ձեր թռիչքը:
•Թռիչքի ժամանակ Ձեր հետ կլինեն Ձեր կողմից ընտրված մարդիկ ` ընտանիքի անդամները, ընկերները, գործընկերները և այլն:
• Թռիչքի ժամանակ ներկայացվող ճաշացանկը, Դուք համաձայնեցնում եք Ձեր անձնական մենեջերի հետ:
• Ինքնաթիռում գործարարների համար կա մինի գրասենյակ և ինտերնետ մուտք գործելու հնարավորություն:
• Եթե թռչում եք Ձեր ընտանիքի հետ, երեխաների ժամանցի համար առաջարկվում են հետաքրքիր կինոֆիլմեր, գրքեր, ամսագրեր և այլ տարբերակներ:

Читайте также  Արձակուրդ Հայաստանում կամ 7 պատճառ այցելելու հնագույն երկիրը

Եթե ​​ունեք հարցեր, խնդրում ենք կապ հաստատել Cofrance ընկերության մասնագետների հետ, որոնք Ձեզ հետաքրքրող բոլոր կետերի վերաբերյալ կտրամադրեն մանրամասն տեղեկատվություն:

Որքան է կազմում մասնավոր ինքնաթիռի պատվիրման արժեքը
Մասնավոր ինքնաթիռի պատվիրման արժեքը կախված է ընտրված օդանավի մոդելից, ճանապարհորդության հեռավորությունից և լրացուցիչ ծառայությունների ընտրությունից:
Միջինում, թռիչքային ժամը մասնավոր ինքնաթիռով տատանվում է 1000 –ից 3000 եվրոյի սահմաններում:

Օգտվեք Cofrance ընկերության ծառայություններից և Դուք կխնայեք Ձեր ժամանակը, իսկ թռիչքը կընթանա հարմարավետ և հաճելի մթնոլորտում: