Իրական ազատությունը, դա հնարավորությունն է տնօրինելու ժամանակը սեփական հայեցողությամբ, ճանապարհորդել ցանկացած ուղղությամբ բացառապես հաճելի մարդկանց շրջապատում, ինքնուրույն որոշել թռիչքի օրն ու ժամը: Մասնավոր ինքնաթիռը կընձեռի Ձեզ այդ հնարավորությունը:

Մասնավոր ինքնաթիռի վարձակալություն

Մասնավոր ինքնաթիռ կարող եք վարձել AVIAV TM (Cofrance SARL) ընկերության միջոցով: Ինչու՞ մեր հետ համագործակցությունը հարմար է և շահավետ:

Առաջին` ընկերությունը հանդիսանում է NBAA և EBAA խոշոր ավիացիոն ասոցիացիաների անդամ, ինչը խոսում է ընկերության բարձր ստատուսի մասին: Սա նշանակում է, որ մեզ վստահելով թռիչքի կազմակերպումը, կարող եք համոզված լինել, որ ճիշտ ժամանակին տեղ կհասնեք:

Երկրորդ՝ ընկերության բազայում առկա են տարբեր օդանավեր, ինչպես  կոմպակտ, թեթև ջեթեր, այնպես էլ միջին և երկար հեռավորության թռիչքների համար նախատեսված օդանավեր, ինչը նշանակում է, որ Ձեր պահանջը անպայման կբավարարվի:

Երրորդ՝ շատ հեշտ է պատվիրել մասնավոր ինքնաթիռ Cofrance SARL – ի միջոցով. ընկերության բոլոր աշխատակիցները խոսում են ռուսերեն, թռիչքների հայտերը  ընդունվում են ամեն օր հեռախոսով կամ ընկերության կայքի  միջոցով: Դիմելով մեզ, Դուք ձեռք կբերեք հուսալի ուղեկից ավիացիայի աշխարհում, որը ցանկացած պահի Ձեզ օգնության կհասնի:

Բիզնեսջեթով թռիչքի առանձնահատկությունները

  • Մասնավոր ինքնաթիռը հարմարավետ է. թռիչքը կընթանա ժամանակակից, գերազանց սարքավորված ինքնաթիռով, որն ունի գեղեցիկ սրահ, փափուկ և հարմարավետ նստատեղեր:
  • Ճանապարհին Ձեզ կառաջարկվեն համեղ ուտեստներ, իսկ ճաշացանկը նախապես կարող եք համաձայնեցնել ընկերության աշխատակցի հետ կամ պատվիրել հատուկ առաքում այն ռեստորանից, որտեղ սովոր եք ճաշել:
  • Եթե չեք ցանկանում կտրվել գործերից նույնիսկ թռիչքի ընթացքում, ապա AVIAV TM (Cofrance SARL) ընկերության մասնագետները ինքնաթիռում կկազմակերպեն Ձեզ համար մինի-գրասենյակ` ինտերնետ մուտք գործելու հնարավորությամբ:
  • Որպեսզի չձանձրանաք թռիչքի ժամանակ կարող եք հետաքրքիր ֆիլմ դիտել: Երեխաներին կառաջարկվեն ժամանցի շատ տարբերակներ:

Բիզնես-ավիացիային սպասարկում են առանձին VIP-տերմինալները, այնպես որ ժամանակը թռիչքից առաջ և դրանից հետո կանցկացնեք հաճելի միջավայրում՝ առանց հերթերի և լրացուցիչ ժամանակի կորստի:

Մասնավոր ինքնաթիռի վարձակալության արժեքը

Թռիչքի արժեքը կախված է օդանավի մոդելից, ճանապարհորդության հեռավորությունից և լրացուցիչ ծառայությունների ընտրությունից:

Բիզնես-ջեթով թռիչքի մեկ ժամվա միջին արժեքը կազմում է 1000-3000 եվրո:

Օգտվեք մասնավոր ավիացիայի ծառայություններից, խնայեք  Ձեր  ժամանակն ու ճանապարհորդեք միշտ բարձր տրամադրությամբ: