Մասնավոր ինքնաթիռով թռիչքի 7 հիմնական առավելությունները


Մասնավոր թռիչքները ունեն մի շարք անժխտելի առավելություններ: Նույնիսկ առաջին դասով չվերթի պայմանները, որոնք առաջարկվում են ավիաընկերությունների կողմից, չեն կարող համեմատվել մասնավոր ինքնաթիռով թռիչքի հետ: Իհարկե, կանոնավոր չվերթներից հիմնական տարբերությունն այն է, որ մասնավոր թռիչքը կենտրոնացած է բացառապես Ձեր և Ձեր ցանկությունների վրա:

Ստորև բերված հիմնական տարբերությունները կօգնեն Ձեզ կողմնորոշվել մասնավոր կամ կանոնավոր չվերթների միջև ընտրության հարցում:

 

Ժամանակը ընտրության հիմնական չափանիշն է

Ժամանակակից գործարար մարդիկ, խոշոր բիզնեսմենները ամենաշատը իրենց ժամանակն են գնահատում: Քանի որ նրանց համար ժամանակը փող է: Որպես կանոն, նրանք ինքնաթիռ են վարձակալում իրենց անհրաժեշտ վայր և իրենց հարմար ժամանակին թռիչք իրականացնելու համար: Կանոնավոր չվերթները կարող են հետաձգվել ավիաընկերությունների կողմից, կամ պարզապես չեղարկվել: Մասնավոր ինքնաթիռով թռիչքների պարագայում, նման դեպքերը շատ հազվադեպ են լինում: Թռիչքի չեղարկման միակ պատճառը կարող է հանդիսանալ անբարենպաստ  եղանակային պայմանները: Այս դեպքում թռիչքի չեղարկումը կատարվում է Ձեր անվտանգության նկատառումներից ելնելով :

Դուք ստիպված չեք լինի սպասել թռիչքին

Համաձայնվեք, որ կանոնավոր թռիչքների ոչ հաճելի պահերից մեկն այն է, որ ստիպված եք երկար սպասել: Սպասման սրահները միշտ չէ, որ հարմարեցված են հանգստի համար: Հատկապես, եթե Դուք թռչում եք ընտանիքով և փոքր երեխաների հետ, ապա առաջանում են մի շարք անհարմարություններ:

Մասնավոր ինքնաթիռի դեպքում նման բան չկա: Ամեն ինչ հարմարեցվում է Ձեր և Ձեր ընտանիքի համար, եթե որոշել եք թռչել միասին: Նույնիսկ եթե ուշանում եք թռիչքից, ինքնաթիռը Ձեզ է սպասում այնքան ժամանակ, որքան հարկավոր է: Ինքնաթիռում ստեղծվում են բոլոր պայմանները Ձեր ցանկություններին և պահանջներին համապատասխան: Փոքր երեխաների հետ թռիչքը Ձեր համար այլևս ծանր բեռ չի լինի, այլ կվերածվի հետաքրքիր ճանապարհորդության, իսկ երեխաների համար՝ արկածի:

 

Ընտանի կենդանիները կարող են թռչել Ձեզ հետ

Եթե ​​կանոնավոր թռիչքների դեպքում կենդանիների հետ թռիչքը մեծ խնդիր է դառնում (իսկ երբեմն էլ դա նույնիսկ անհնարին է), ապա մասնավոր թռիչքների պարագայում նման սահմանափակումներ չկան: Դուք կարող եք Ձեր հետ վերցնել Ձեր բոլոր ընտանի կենդանիներին, որոնք նույնպես կապահովվեն հարմարավետ պայմաններով: Պարզապես անհրաժեշտ է թռիչքի այդ կետի շուրջ նախօրոք պայմանավորվել անձնական մենեջերի հետ, և ամեն ինչ կազմակերպված կլինի ամենաբարձր մակարդակով:


Ավելի ու ավելի մոտ

Օգտվելով մասնավոր թռիչքներից, Դուք հնարավորություն եք ստանում վայրէջք կատարելու նշանակված վայրին հնարավորինս մոտ վայրում: Միայն հարկավոր է, որ մոտակայքում լինի օդանավակայան կամ վայրէջքի համար անհրաժեշտ հարթակ: Սրա հետ կապված հիշատակենք մի դեպք, երբ գերմանացի օդաչու Մաթիաս Ռուստը 18 տարեկան հասակում վայրէջք կատարեց Կարմիր հրապարակում: Հետագայում, իհարկե, դատապարտվեց խուլիգանության համար: Բայց ընկավ համաներման տակ, կարելի է ասել, պրծավ մի թեթև վախով: Մենք չենք առաջարկում էկստրիմ, մենք պարզապես փաստում ենք, որ անհնարին բան չկա մասնավոր ինքնաթիռի համար:

Ձեր հայեցողությամբ ճաշացանկ

Թռիչքի ընթացքում Դուք կարող եք նախաճաշել, ճաշել կամ ընթրել չդավաճանելով Ձեր սովորույթներին: Եթե նույնիսկ խիստ դիետա եք պահում, սպասարկող անձնակազմը կպատրաստի այն ամենը, ինչ կպատվիրեք թռիչքից առաջ:
Ի դեպ, օդում դուք կունենաք նաև բանակցություններ վարելու և կորպորատիվ միջոցառումներ անցկացնելու հնարավորություն: Բայց դա նույնպես պետք է նախօրոք համաձայնեցվի անձնական մենեջերի հետ: Ի դեպ, անձնական մենեջերի մասին …

Անձնական ​​մենեջեր

Սա այն անձնավորությունն է, որը պատասխանատու է թռիչքի ընթացքում տեղի ունեցող ամեն ինչի համար: Դուք կարող եք պայմանավորվել մասնավոր թռիչքի կազմակերպման համար՝ առանց դուրս գալու Ձեր գրասենյակից կամ բնակարանից: Զանգահարեք Ձեր անձնական մենեջերին և քննարկեք բոլոր մանրամասները: Թռիչքի կազմակերպումը կկատարվի բարձր պրոֆեսիոնալ ​​մակարդակով: Դուք կարող եք զանգահարել Ձեր անձնական մենեջերին օրվա կամ գիշերվա ցանկացած ժամին և նա միշտ կապի մեջ կլինի:

 

 

Սրահի ինտերիերը

Բարձր հարմարավետությամբ թռչելը առանձնահատուկ հաճույք է: Ինքնաթիռի ինտերիերը կարելի է ընտրել Ձեր ցանկություններին համաձայն: Անհնարին ոչինչ չկա: Սաուդյան Արաբիայի թագավորը, ի դեպ, ունի անգամ ջակուզի իր ինքնաթիռում …

Թռչեք հարմարավետությամբ

Читайте также  Ինքնաթիռի գնում. Ինչպես որոշում կայացնել