Հիվանդին տեղափոխելու համար շտապ ինքնաթիռ է անհրաժեշտ

Բժշկական ավիացիան նախատեսված է արտակարգ իրավիճակների ժամանակ օգնության ցուցաբերման համար, երբ հիվանդանոցները գտնվում են շատ մեծ հեռավորության վրա և դժվար հասանելի են տրանսպորտային միջոցները: Բացի դրանից, այն կարող է օգտագործվել ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին փրկելու համար:

Բժշկական օդանավերը անփոխարինելի են տուժածների կամ ծանր հիվանդների շտապ տեղափոխման  համար, որոնք անկարող են ինքնուրույն տեղաշարժվել կամ սովորական օդանավով թռիչքին դիմանալ:

Unconscious woman and working paramedics in ambulance

Բժշկական ավիացիա. Երբ դիմել օգնության

Բժշկական ավիացիոն ծառայությունները կարող են պահանջվել հետևյալ դեպքերում.

  • եթե հիվանդը շտապ վիրահատության և արտասահման կամ մեծ հեռավորության վրա տեղափոխման կարիք ունի, բայց անկարող է ինքնուրույն տեղաշարժվել կամ սովորական օդանավով թռիչքին դիմանալ,
  • եթե հիվանդի մոտ արյունահոսություն է կամ կան որոշակի բարդություններ, որոնք պահանջում են լրացուցիչ բժշկական սարքավորումների առկայություն օդանավում,
  • եթե հիվանդը զգայուն է նույնիսկ ամենաթեթև ցնցումներին, այսինքն նրա փոխադրումը ավտոտրանսպորտով անհնար է իրականացնել,
  • եթե ծրագրել եք ծննդաբերել Նիցցայի կամ Մոնակոյի կլինիկայում, բայց ծննդաբերական ցավերը ժամանակից շուտ են սկսվել:
Air ambulance helicopter returning from a life saving mission

Բժշկական ավիացիայի օդանավերը

Բժշկական ծառայությունների մատուցման համար օգտագործվում են, ինչպես հատուկ սարքավորումներով հագեցած ինքնաթիռներ, այնպես էլ ուղղաթիռներ: Եթե ​​ շտապ բժշկական օգնության կարիք ունեք, ապա համարձակորեն դիմեք Cofrance ընկերությանը: Մենք կգտնենք Ձեզ համար անհրաժեշտ օդանավը, հարկ եղած դեպքում նաև համապատասխան պրոֆիլի բժիշկ:

Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և աշխարհի այլ երկրների բժշկական ավիացիայում օգտագործվում են Cessna, Hawker, Global Express, Learjet, Tu-134 և այլ օդանավեր: Սանիտարական ինքնաթիռներ են համարվում Mi-2-ն ու Mi-8-ը, ինչպես նաև Eurocopter- ը:

Նկատենք, որ որոշ դեպքերում բժշկական ուղղաթիռ պատվիրելը միակ միջոցն է հիվանդի կյանքը փրկելու համար, քանի որ այն ընդունակ է օդ բարձրանալու կամ վայրէջք կատարելու նույնիսկ թռիչքուղի չունեցող վայրերում:

Բժշկական ավիացիայի բրիգադները

Բժշկական ավիացիայի ժամանակակից հնարավորությունները տպավորիչ են: Այսօր պատվիրատուի ցանկությամբ օդանավում կարող են լինել վերակենդանացման բրիգադներ, սրտաբաններ, նեյրովիրաբույժներ, մանկաբույժներ և այլն: Անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նաև մանկական վերակենդանացման ծառայություններ:

AVIAV TM (Cofrance SARL) ընկերության խորհրդատուները աշխատում են օպերատիվորեն: Զանգահարելով մեզ և բացատրելով խնդրի էությունը, մեր մասնագետները անմիջապես կսկսեն համապատասխան օդանավի որոնումը, որն կուղարկվի Ձեր նշված վայրը հնարավորինս կարճ ժամանակում:

Մենք հասկանում ենք ժամանակի կարևորությունը և հոգ ենք տանում յուրաքանչյուր հաճախորդի առողջության մասին:

helicopte prepares for training emergency aromedical evacuation course

Պատմական փաստեր

«Բժշկական ավիացիա» հասկացությունը շրջանառության մեջ դրվեց Առաջին համաշխարհային պատերազմի վերջում: XX դարի 30-ականներին Խորհրդային Միությունում արդեն արտադրվում էին ինքնաթիռներ Sh-2-ը , K-3-ը, ավելի ճիշտ, դրանց սանիտարական տարբերակները: Հենց այդ ժամանակահատվածում ձևակերպվեցին բժշկական օդանավերի սարքավորման հատուկ կանոնները:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բժշկական ավիացիան արդեն լայն տարածում էր ստացել: Այն ծաղկում ապրեց 50-60 թվականներին: Այդ ժամանակահատվածում սանիտարական նպատակներով սկսեցին ակտիվորեն օգտագործել ուղղաթիռներ, որոնց բեռնատարողությունը բավականին ավելացվել էր:

Այսօր բժշկական ավիացիայի գործառույթները շատ ավելի լայն են, քան 50-60- ականներին: Մեր օրերում սանիտարական ինքնաթիռ կամ ուղղաթիռ կարող է պատվիրել յուրաքանչյուր անձ, հատկապես, AVIAV TM (Cofrance SARL) բրոքերի օգնությամբ: