Վերջին շրջանում միջազգային կառույցներն առավել հաճախ և վճռական դիրքերից են սկսել արտահայտվել Հայաստանի տնտեսական խնդիրների վերաբերյալ: Համաշխարհային բանկն իր «Հայաստանի Հանրապետություն. Կուտակում, մրցակցություն, միակցելիություն» զեկույցում բավականին խիստ գնահատականներ էր տվել ՀՀ-ում մրցակցային ոլորտի վերաբերյալ՝ հատուկ անդրադառնալով մենաշնորհների առատությանը ու դրա բացասական ազդեցությանը՝ նշելով, որ շուկաների 60 տոկոսն օլիգոպոլիկ կամ մենաշնորհային կառուցվածք ունի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Հայաստանը վերջին տեղն է զբաղեցնում նաև հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության և ներքին մրցակցության ուժգնության տեսանկյունից։

Այժմ էլ ՀՀ-ում մենաշնորհների դեմ պայքարի կոչ է անում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: Այս կառույցի գնահատականով՝ «վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել տնտեսական, սոցիալական և քաղաքական բնագավառներում: Այնուամենայնիվ Հայաստանի տնտեսական, ժողովրդավարական և սոցիալական անցման հիմնական չափորոշիչները անհավասար առաջընթաց են արձանագրում»:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլարդը՝ խոսելով Համաշխարհային բանկի զեկույցի մասին, նշեց, որ ՀՀ տնտեսության որոշ ճյուղեր կարելի է համարել մենաշնորհայնացված, բայց կան նաև ՀԲ այլ զեկույցներ, օրինակ՝ Doing business-ը, որտեղ ՀՀ վարկանիշը բավականին բարձր է: Հիլարդի խոսքով՝ իրենց նպատակն է, որ Հայաստանը լինի լավագույնը Doing business զեկույցում:

«Հայաստանն ունի խնդիր մենաշնորհայնացման առումով: Մենք դրա համար ենք ռազմավարությունում անդրադառնում այդ խնդրին: Մենաշնորհների խնդիրը մենք միայնակ չենք լուծելու, դա ՀՀ հասարակական կազմակերպությունները, կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը պետք է լուծեն»,- նշեց Ք.Հիլարդը՝ հավելելով, որ մրցակցության կարիք կա նաև այնպիսի մի կարևոր ոլորտում, ինչպիսին քաղաքացիական ավիացիան է, և այդ առումով ողջունելի է Բաց երկնքի քաղաքականությունը:

168.am-ը մի քանի հարց ուղղեց Քարեն Հիլարդին.

Տիկին Հիլարդ, ՀՀ պետական կառույցները մենաշնորհի առկայության մեջ բացասական ոչինչ չեն տեսնում, բացասական է գնահատվում գերիշխող դիրքի չարաշահումը: Դուք մենաշնորհը մատնանշում եք՝ որպես տնտեսության զարգացման առումով խնդիր:

Читайте также  Գնել նոր կամ օգտագործված Piper ինքնաթիռներ

– Համաձայն չեմ, որ բոլոր պաշտոնյաներն են գտնում, որ մենաշնորհները նորմալ բան են, կան բավականաչափ պաշտոնյաներ, որոնք այդպես չեն գտնում, և մենք նրանց հետ ենք համագործակցում: Իհարկե, դա մի բան չէ, որ մեկ գիշերվա ընթացքում կարող է փոխվել, և, այնուամենայնիվ, կա քաղաքական կամք, և մենք նրանց հետ համագործակցում ենք:

Որքան բազմազանեցված է երկրի տնտեսությունը, այնքան հնարավորություններ են ընձեռվում փոքր ու միջին ձեռնարկություններին, և մրցունակությանը, որը կարևոր է, և հարցն այն է, որ ոչ միշտ է, որ բոլորն արդար են խաղում: Տնտեսության բազմազանությունը կարող է հանգեցնել փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը, որը տեղի է ունենում տեղեկատվական տեխնոլոգիաներում, և կունենա քաղաքացիական ավիացիայի ոլորտում: Այսինքն՝ այս ամենը դրական փոփոխությունների կհանգեցնի:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը ՀՀ ներքին մրցակցության վրա ինչպե՞ս կազդի՝ Ձեր կարծիքով:

– Չեմ ուզում դա շահարկել, որովհետև չգիտենք՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզն ինչպիսին է: Միգուցե Հայաստանն առաջատար դիրքում լինի միության կազմում: Ռուսաստանի առումով փորձագետ չեմ, և պետք է շատ զգույշ լինել:

Ավիացիայի ոլորտում կարևորում եք Բաց երկնքի քաղաքականությունը, բայց որոշ մասնագետներ պնդում են, որ քանի դեռ չի զարգացել տեղական ավիացիան, օտարերկրյա խոշոր ընկերությունները կճնշեն տեղական փոքր ընկերություններին, և այդ առումով՝ ավիափոխադրումների ազատականացումը դրական չի գնահատվում:

– Նախ՝ գտնում եմ, որ միջազգային փորձագետների կարծիքն այնքան էլ այնպես չէ, ինչպես Դուք ներկայացրիք: Նրանք գտնում են, որ բաց երկնքի քաղաքականությունից կշահեն ոչ միայն արտաքին փոխադրողները, այլև՝ ներքին: Եվ ցանկանում եմ նշել, որ ոչ միայն փոխադրողի կամ ավիաընկերության հարցն է, այլ նաև ուղևորների, որ պետք է շահ ունենան այդ քաղաքականությունից: Ենթադրենք՝ քաղաքացին ցանկանում է մեկնել ինչ-որ տեղ և տեսնել իր հարազատներին և ոչ այնքան բարձր գին վճարել դրա համար: Մենք և Համաշխարհային բանկը և «ՄաքՔենզի» ընկերությունը գտնում ենք, որ այստեղ Բաց երկնքի քաղաքականությունը լավագույնն է, և ՀՀ կառավարությունն այդ որոշումն արդեն կայացրել է: Հավելեմ, որ միջազգային կազմակերպություններից ոչ մեկը դեմ չէ տեղական փոխադրողի գաղափարին, ուղղակի դեմ է մենաշնորհին:

Читайте также  Ինչ ուղերձով է Ռիչարդ Միլսը ուղևորվել Հայաստան

Լուսանկարը՝ PanArmenian.net-ի

Translate »