Վերջանում է ամռան երկրորդ ամիսը, իսկ Դուք դեռ չե՞ք եղել ծովում: Ոչ, այդպես չի լինի: Ծովի օդը, ալիքների ձայնը, ծովափի սպիտակ ավազը այն ամենն են, ինչ հարկավոր է հանգստանալու համար՝ ամենօրյա խելահեղ վազքից հետո:

Ժամանակակից զբոսաշրջիկները հաճախ են բողոքում, որ հոգնել են միօրինակ հինգ աստղանի հյուրանոցներից, որոնցում  «ամեն ինչ ներառված է»: Նրանց այլևս հետաքրքիր չեն  լողավազանների մոտ հանգիստը շեզլոնգների վրա: Եվ իհարկե, այս դեպքում մեկուսության մասին կարելի է միայն երազել: Միայն սենյակում Ձեզ մի փոքր հանգիստ կզգաք: Մինչդեռ հոգեբանական հարմարավետության զգացողությունը արձակուրդի ժամանակ 70 տոկոսով պայմանավորում է նրա հաջողությունը: Ոչ մի կերպ հնարավոր չէ հանգստանալ այն պայմաններում, երբ ստիպված եք ամեն օր լողավազանի մոտ տեսնել այլ զբոսաշրջիկների անհրապույր մարմինները: Ցավոք, միայն ֆիլմերում նրանք սուպեր աստղերի են նման:

Կա՞ արդյոք աշխարհում մի վայր, որտեղ կարելի է վայելել ծովն ու հանգստությունը հաճելի մարդկանց շրջապատում կամ միայնակ, պարզապես դուրս նետել գլխից ամեն ինչ, մոռանալ հեռախոսը և վայելել երանելի հանգիստը:

Օվկիանոսի կանչը

Տարբերակները շատ են: Դուք կարող եք տուն գնել օվկիանոսի ափին, բայց դա իր հերթին կապված է բազմաթիվ լրացուցիչ ծախսերի և փաստաթղթային քաշքշուկների հետ: Բացի դրանից անհանգստացուցիչ է այն միտքը, որ տունը ամբողջ տարին դատարկ է մնալու, իսկ դրա ծախսերը չեն նվազելու: Ամեն դեպքում, ստիպված եք լինելու  ծախսեր կատարել այն պատշաճ վիճակում պահելու համար:

Հետևաբար, շատ ավելի լավ է հանգիստը վայելել շքեղ զբոսանավի վրա: Պատկերացրեք, որ սպիտակ վերնաշապիկով և տաբատով կանգնած եք առագաստանավի վրա, Ձեր ձեռքում մի բաժակ թարմեցնող սառը ըմպելիք է: Փչում է թեթև քամին և հաճելիորեն խտղտացնում վիզը: Հետևում արևը մտնում է օվկիանոս: Եվ միայն ալիքների ձայնը և անձնակազմի խորհդակցություններն են երբեմն խախտում լռությունը:

Ձեզ հետ կարող եք վերցնել ամենամտերիմ ընկերներներին կամ ընտանիքի անդամներին: Ի վերջո, ոչ բոլորն են սիրում միայնակ հանգստանալ:

Գուցե  աղմկոտ գիշերային խնջույքը մոտորային զբոսանավի վրա ավելի համապատասխան է Ձեզ համար, որտեղ օսլայած օձիքներով մատուցողները հյուրասիրում են կոկտեյլներ բարեկազմ կանանց, ովքեր ծիծաղում են Ձեր կատակների վրա: Կամ պարզապես հենց Դուք եք այդ հիասքանչ գեղեցկուհին ում համար կկազմակրեպվի այս շքեղ հանգիստը:

Երազանքի ճանապարհին

Վերը նկարագրվածը այնքան էլ դժվար չէ իրականություն դարձնել: Շքեղ զբոսանավի վարձակալումը այլևս մուլտիմիլիարդատերերի և Forbes ամսագրի առաջին տողերը զբաղեցնող մարդկանց արտոնությունը չէ: Ֆրանսիական Scanmarine TM ընկերությունը տրամադրում է զբոսանավերի վարձակալման հնարավորություն՝ ցանկացած ճաշակի, նպատակի և տևողությամբ ճանապարհորդության համար:

Ցանկանու՞մ եք մեկ ամսով ուղևորվել արշավի: Ձեր տրամադրության տակ կլինեն հիանալի կերպով սարքավորված Explorer դասի նավերը:

Այժմ հասանելի են բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ Էգեյան ծովում, որտեղից ուղիղ մուտք եք գործում Միջերկրական ծով: Այս առումով գրավիչ է հունական Միկոնոս քաղաքը, որը կարող է դառնալ Ձեր ուղևորության սկզբնակետը:

Մենք խոսում ենք իդեալական հանգստի մասին, այնպես որ հիանալի կլինի նաև Ձեր ընտրած շքեղ նավ հասնել վարձակալված մասնավոր ինքնաթիռով:

Մասնավոր ինքնաթիռների վարձակալման բնագավառում ներկայումս լավագույն առաջարկներով է հանդես գալիս ֆրանսիական Aviav TM ավիաբրոքերը: Ընկերության վերջին առաջարկներից հատկապես առանձնանում է BBJ 2002: Սա հարմարավետ ինքնաթիռ է, որը պատկանում է Boeing Business Jet սերիային:

Ինքնաթիռի սրահը իրենից ներկայացնում է փափուկ բազմոցներով և բազկաթոռներով հարմարավետ հյուրասենյակ: Ինքնաթիռում կա նաև առանձին հանդիպումների սենյակ և ննջասենյակ երկտեղանոց մահճակալով: Այսինքն, հենց օդում կարող եք ավարտել Ձեր գործերը և ուղևորվել վարձակալված զբոսանավը վայելելու հանգիստը:

Ինչ վերաբերվում է գներին, ապա Մոսկվա-Միկոնոս ուղղությամբ 2002 թվականի արտադրության BBJ- ի ինքնաթիռի վարձակալությունը արժե 104 137 եվրո: Ինքնաթիռը նախատեսված է 18 ուղևորի համար, որի առավելությունների մասին խոսել ենք ավելի վաղ:

2012 արտադրության BBJ- ի սրահը ավելի ընդարձակ է, որը  նախաեսված է 26 ուղևորի համար: Թռիչքի արժեքը կազմում է 121 260 եվրո: Սա հարմարավետ բիզնես-ջեթ է կաշվե բազկաթոռներով:

Ինքնաթիռի ինտերիերը շքեղ աշխատասենյակ է հիշեցնում՝ գուցե զսպված ոճի կամ կահույքի շնորհիվ, որը անսովոր է տեսնել ինքնաթիռի սրահում:

Իսկ եթե ​​Դուք սկզբունքորեն Airbus ինքնաթիռներ եք նախընտրում, ապա Aviav TM-ն առաջարկում է ուշադրություն դարձնել ACJ318 մոդելին: Սա կորպորատիվ ջեթ է, որն ունի ծխելու համար առանձնացված տարածք, երկու զուգարան, զվարճանքի համալիր և հագեցած է ժամանակակից կենցաղային տեխնիկայով: Այն կարող է տեղավորել մինչև 50 ուղևոր: Այս ինքնաթիռի վարձակալությունը արժե 120 159 եվրո:

Ավելի հարմարավետ պայմաններ է առաջարկում Airbus 318 Elite ինքնաթիռը: Ինքնաթիռի կաշվե սրահը համալրված է ապակյա և մուգ փայտից պատրաստված կահույքով: Բարում կարող են լինել հաճախորդի ցանկացած ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները: Այս ինքնաթիռը նախատեսված է 19 ուղևորի համար: Նրա վարձակալությունը Մոսկվա-Միկոնոս չվերթի համար արժե 131 774 եվրո:

Ոչ ոք չի ստիպում Ձեզ ամբողջովին լրացնել սրահը: Ձեր հյուրերի թիվը ինքնաթիռում ինքներդ եք որոշում: Aviav TM  ընկերությունը փորձում է յուրաքանչյուր հաճախորդին հատուկ ուշադրություն ցուցաբերել և բավարարել նրա բոլոր ցանկությունները:

Այսպիսով, պատկերացրեք

Երբ վայրէջք կկատարեք Միկոնոսում, ավտոմեքենան Ձեզ կսպասի անմիջապես ինքնաթիռի մոտ: ​​Վարորդով ավտոմեքենայի վարձույթը  Aviav TM ընկերության լրացուցիչ ծառայություններից է: Մեքենան Ձեզ անմիջապես կհասցնի նավահանգիստ՝ Ձեր ընտրած զբոսանավի մոտ: Անձնակազմը լիովին պատրաստ, գեղեցիկ համազգեստ հագած Ձեզ կդիմավորի զբոսանավի վրա: Իսկ հետո առջևում միայն ծովն է, հանգիստը և հաճելի զգացողությունները: