Ինքնաթիռի գնում. Ինչպես որոշում կայացնել


Շատերն են երազում ինքնաթիռ գնելու մասին, սակայն այն կարող են իրենց թույլ տալ շատ քչերը: Սեփական օդանավ ունենալը խոշոր ներդրումներ է պահանջում, ուստի դրա ձեռքբերման վերաբերյալ որոշումը պետք է լինի կշռադատված և լավ մտածված: Հաճախ պահանջվում է մասնագետների մի ամբողջ խումբ, որպեսզի գրագետ գնահատական տրվի ինքնաթիռի գնման որոշմանը:

Ձեռք բերել անձնական ինքնաթիռ նշանակում է ունենալ աշխարհի ցանկացած կետ ազատ տեղաշարժվելու հնարավորություն, կախված չլինել ավիաընկերության աշխատանքի գրաֆիկից, վայելել շքեղությունն ու հարմարավետությունը, հեշտությամբ լուծել բիզնես խնդիրները: Այնուամենայնիվ, ընտրել ճիշտ օդանավ, որը իդեալականորեն կհամապատասխանի բոլոր նպատակներին, այնքան էլ հեշտ չէ: Շատ կարևոր է հասկանալ առաջնահերթությունները գնման որոշման կայացման արդեն իսկ առաջին փուլում:

Օրինակ, Ձեր թռիչքների 90% -ը իրականացնում եք սեփական երկրի ներսում համեմատաբար կարճ հեռավորությունների վրա, և միայն մնացած 10% -ը գնում է հեռավոր արտասահմանյան ճանապարհորդությունների վրա: Այդ դեպքում միգուցե նպատակահարմար է գնել ուղղաթիռ առօրյա խնդիրների լուծման համար: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Ձեր ապագա օդանավը պետք է ուղղված լինի գերակշռող 90%  ներքին թռիչքների իրականցմանը և հարմար լինի ներքին երթուղիների առանձնահատկություններին: Իսկ ոչ հաճախ իրականացվող արտասահմանյան ուղևորությունների համար կարող եք վարձակալել ավելի մեծ օդանավ:

Մասնավոր ինքնաթիռ

Բիզնես դասի մասնավոր ինքնաթիռները նախատեսված են մշտական ​​շահագործման համար: Մտածեք, թե որքան հաճախ եք պլանավորում օգտագործել Ձեր օդանավը: Արդյոք երկար ժամանակ անգործության չի մատնվի: Փորձեք գտնել եղանակներ  ինքնաթիռը Ձեր օգտին աշխատեցնելու համար: Այն կարող է ոչ միայն օգնել Ձեզ բիզնեսում, այլ նաև վարձակալությամբ տրվել, որը լավ եկամտաբեր է:

Անհրաժեշտ է նախօրոք հաշվարկել սպասարկման, անձնակազմի աշխատավարձի, պահպանման, վերանորոգման ծախսերը: Իհարկե, միայնակ հնարավոր չէ հաղթահարել այդ խնդիրները, պահանջվում է մասնագետների աջակցություն: Եթե ​​դիմեք Cofrance ընկերությանը, ապա շատ ժամանակ կխնայեք: Ուղղաթիռների և ինքնաթիռների վաճառքը մեր մշտական ​​գործունեությունն է: Հետևաբար, գնման պլանավորման փուլում արդեն իսկ մենք կուղղորդենք Ձեզ, խորհուրդ կտանք թե ինչի վրա է պետք կենտրոնացնել ուշադրությունը և կօգնենք կատարել բոլոր նախնական հաշվարկները:

Читайте также  Cessna Citation

Յուրաքանչյուր ինքնաթիռի կամ ուղղաթիռի գինը ձևավորվում է բազում գործոնների հիման վրա` արտադրության տարեթիվ, թռիչքների պատմություն, հարմարավետության մակարդակ, տարողունակություն, մշտական ​​անձնակազմի առկայություն և այլն: Որպեզսի ընտրվի և առաջարկվի իդեալական կերպով  Ձեզ համապատասխանող տարբերակ, մենք կոմպլեքսային մոտեցում կցուցաբերենք Ձեր պոտենցիալ օդանավի գնահատման նկատմամբ, իսկ դա նշանակում է, որ մենք հաշվի կառնենք բոլոր նյուանսները և կքննենք յուրաքանչյուր մոդելը բոլոր տեսանկյուններից:

Ինքնաթիռի գնումը դառնում է հեշտ գործընթաց, եթե ամեն քայլափոխին Ձեզ աջակցում են մասնագետները: Cofrance ընկերությունը ապահովում է մաքսիմալ աջակցություն, ուստի մեր հաճախորդները մտահոգված չեն, թե ինչպես կընթանա գործարքի հաջորդ էտապը: Եթե ​​մտածում եք սեփական ինքնաթիռ ձեռք բերելու շուրջ, ապա մեզ դիմելը կլինի լավագույն որոշումը:

Մենք կխնայենք Ձեր ժամանակը և կօգնենք գործել նպատակային, օպերատիվորեն և արդյունավետորեն: Ճիշտ պլանի կազմումը ապագա հաջողությունների գրավականն է: Ոչ մի մանրուք չի վրիպի մեր ուշադրությունից: Մեր հետ աշխատելը հաճելի է և արդյունավետ: Հազարավոր երախտապարտ հաճախորդներ դարձել են մեր հավատարիմ ընկերները: Զանգահարեք մեզ: Մենք միշտ ուրախ ենք օգնել մեր հաճախորդներին: