Ինչպես ընտրել մասնավոր ինքնաթիռ


Մասնավոր թռիչքը էժան հաճույք չէ: Այն կարող են իրենց թույլ տալ հարուստ գործարար մարդիկ, ովքեր գնահատում են իրենց ժամանակը, նախընտրում են հարմարավետ թռիչքներ գործնական հանդիպումների կամ հանգստի ժամանակ: Բայց նրանց համար էլ ծառայության արժեքը կարևոր նշանակություն ունի:
Այսպիսով, ինչպես ընտրել ինքնաթիռ և չվճարել հավելյալ գումար, միաժամանակ չկորցնելով առաջարկվող հարմարությունները և ծառայությունները:

Հիմնական կետերը, որոնց վրա պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել, հետևյալներն են՝
• ինքնաթիռի դասը,
• ուղևորների քանակը,
• թռիչքի երթուղին,
• ճանապարհին վայրէջքների անհրաժեշտությունը,
• թռիչքի նպատակը (բիզնես, գործուղում, արձակուրդ),
• օդանավի տարիքը (ազդում է թռիչի անվտանգության և հարմարավետության վրա),
• անձնակազմով, թե առանց նրա ինքնաթիռի վարձակալման հնարավորությունը,
• լրացուցիչ ընտրանքների առկայությունը (արտաքին բեռնախցիկ, կենդանիների, մեծ քանակությամբ ապրանքների, ծավալուն ուղեբեռի փոխադրման հնարավորություն և այլն):

Բացի այդ, բրոքեր կազմակերպությանը պետք է տեղեկացնել վարձակալվող ինքնաթիռի անձնակազմի նկատմամբ Ձեր պահանջները և ցանկությունները, որը վերաբերվում է վերջինիս աշխատանքային փորձին, որոշ օտար լեզուներին տիրապետմանը և այլն: Դուք կարող եք պատվիրել ուղեկցորդուհիներ կամ ճանապարհորդել առանց նրանց ծառայությունների, եթե որոշել եք թռչել նեղ շրջանակով:
Դուք նաև ինքներդ եք ընտրում ճաշացանկը, իսկ մեր մենեջերները հոգ են տանում, որ Ձեր պատվերը լինի ինքնաթիռում թռիչքից առաջ: Դուք կարող եք ներկայացնել սննդի հանդեպ Ձեր նախասիրությունները, ինչպես նաև սահմանփակումները որոշ մթերքների նկատմամբ: Մենք նաև հաշվի կառնենք ալկոհոլային խմիչքների նկատմամբ Ձեր նախասիրությունները:

Բոլոր մանրամասները անհրաժեշտ է  ճշգրտել մեր մենեջերի հետ օդանավի վարձակալության պատվերի ձևակերպման ընթացքում: Դրանից հետո մենք կսկսենք ինքնաթիռի օպտիմալ տարբերակի փնտրումը, և դրա հայտնաբերումից հետո, կտեղեկացնենք Ձեզ և Ձեր հետ կհամաձայնեցնենք բոլոր լրացուցիչ մանրամասները, որոնք կարող են ի հայտ գալ:

 

Որոնք են ինքնաթիռի վարձակալության արժեքը ձևավորող բաղադրիչները
Վարձակալվող ինքնաթիռի գնի հիմնական բաղադրիչը թռիչքի տևողությունն է: Սակայն, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ տոների, արձակուրդների ժամանակ թռիչքների գները որոշ չափով բարձրանում են: Դուք կարող եք ճշտել թռիչքների գները կապ հաստատելով Cofrance ընկերության մենեջերների հետ:

Читайте также  Բիզնես ավիացիայում օգտագործվող օդանավերի հայտնի մոդելները: Ամփոփ նկարագրություն:

Վարձակալվող ինքնաթիռի գինը ներառում է՝

  • թռիչքի ժամերի քանակը (հաշվարկը կատարվում է անհատապես);
    • թռիչքի գործառնական ծախսերը (հաշվի է առնվում որոշակի սեզոնին ժամի սակագինը);
    • ուղևոր(ներ)ին սպասելու անհրաժեշտությունը — այս դեպքում գործում է սպասելավարձ:

Եթե ​​ անհրաժեշտ է ինքնաթիռը հասցնել  կոնկրետ օդանավակայան, որտեղից նախատեսվում է թռիչք իրականացնել, ապա դա լրացուցիչ գումար կարժենա: Բացի դրանից, այնպիսի ծառայությունները, ինչպիսիք են օդանավի ձնից մաքրումը, սրահի հիմնովին մաքրումը, կարող են մեծացնել ինքնաթիռի վարձակալության արժեքը: Թռիչքի ժամանակ առանձնահատուկ ուտեստների նախընտրությունը  նույնպես ավելացնում է պատվերի արժեքը:

Մասնավոր թռիչքը կազմակերպող բրոքերին նախապես անհրաժեշտ է տեղեկացնել ուղեբեռի առկայության, նրա ծավալի, ինչպես նաև ընտանի կենդանիներին փոխադրելու անհրաժեշտության մասին:

Մասնավոր ինքնաթիռով թռիչքի մեկ ժամը արժե միջինում 1000-ից 3000 եվրո:

Որքան ժամանակ է պահանջվում  մասնավոր թռիչքի կազմակերպման համար

VIP ուղևորներին որակյալ ծառայություն տրամադրելու նպատակով, ընկերությունը անում է հնարավորինս ամեն ինչ, կարճ ժամանակում թռիչքը կազմակերպելու համար: Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, թռիչքի նախապատրաստման համար պահանջվող նվազագույն ժամանակը 24 ժամն է: Այնուամենայնիվ, խանգարող հանգամանքների բացակայության դեպքում, թռիչքը հնարավոր է կազմակերպել նաև մի քանի ժամվա ընթացքում:


Մասնավոր ​​թռիչքի պատվերի իրականացման ժամանակի վրա կարող են ազդեցություն ունենալ հետևյալ գործոննները՝
• ուղևորին անհրաժեշտ օդանավակայանի կանոնակարգի հետ համաձայնեցումը,
• ընկերության ծանրաբեռնվածությունը (թռիչքների հանդեպ պահանջարկը ավելանում է տոների,արձակուրդների, կարևոր բանակցությունների, գագաթնաժողովների, ֆորումների ընթացքում),
• որոշակի տարածքներում թռչելու կամ վայրէջք կատարելու թույլտվութան համար դիմում ներկայացնելու անհրաժեշտությունը:

Կարևոր է իմանալ՝.  Պատվիրատուի կողմից թռիչքի չեղարկման դեպքում վճարված գումարը չի վերդարձվում կամ պահվում է նրա որոշակի մասը: Սահմանված են տուգանքներ: Որոշ դեպքերում, չվերթը չեղյալ է հայտարարվում գործող կանոնների հիման վրա: Այս դեպքում հաճախորդը վճարում է թռիչքի արժեքի որոշակի տոկոս:


Մատչելի և արդարացված գնով մասնավոր թռիչք պատվիրելու համար, անհրաժեշտ է համագործակցել փորձված և հուսալի ընկերության հետ, ինչպիսին է հանդիսանում Cofrance ընկերությունը:
Օգտվեք Cofrance ընկերության ծառայություններից և Դուք կխնայեք Ձեր ժամանակը, իսկ թռիչքը կընթանա հարմարավետ և հաճելի մթնոլորտում: