Երբ մեկնարկում է սեզոնը հազարավոր զբոսաշրջիկներ մեկնում են երկար սպասված հանգստի: Այս հոդվածում Cofrance ընկերության մասնագետները  տալիս են մի շարք հետաքրքիր խորհուրդներ այն մասին, թե ինչպես պետք է պատրաստվել նորածինների և երեխաների հետ ճանապարհորդությանը: Cofrance-ը հանդիսանում է ոչ միայն բիզնես ավիացիայի խոշոր օպերատորներից մեկը, այլ նաև օգնում է կանոնավոր թռիչքներ իրականացնող ավիաընկերությունների հաճախորդներին ձեռք բերել ավիատոմսեր, ինչպես նաև կազմակերպում է նրանց համար թռիչքներ:

Այստեղ բերված խորհուրդները օգտակար կլինեն բոլոր հաճախորդների համար: Հաշվի են առնված նաև որոշ նրբություններ, որոնք բնորոշ են վարձակալված բիզնես-ջեթով ճանապարհորդություններին: Այս դեպքում, իհարկե, շատ բան հեշտանում է, քանի որ փոքրիկ ուղևորների մասին հոգ է տանում անձնակազմը:

  1. Երեխաների հետ օդանավակայան պետք է ուղևորվել ավելի վաղ, քան երբ առանց նրանց եք ճանապարհորդում: Երբեք հայտնի չէ, թե երբ անհրաժեշտ կլինի կանգ առնել ճանապարհին երեխային կերակրելու կամ տակդիրը փոխելու համար: Օդանավի վարձակալության դեպքում ուղևորներին տեղափոխում է օպերատորի հատուկ մեքենան:
  2. Մի մոռացեք երեխայի անձը հաստատող փաստաթուղթը, օրինակ, ծննդյան վկայականը կամ անձնագիրը: Ավելորդ չի լինի նաև Ձեր հետ վերցնել պատվաստումների վկայականը:
  3. Եթե երեխայի ազգանունը տարբերվում է ծնողինից, ապա անհրաժեշտ է ունենալ լիազորագիր կամ արյունակցական կապը հաստատող փաստաթուղթ, իսկ որոշ երկրների դեպքում՝ մյուս ծնողի թույլտվությունը երեխային արտասահման տանելու համար: Ավիաընկերությունների դեպքում անհրաժեշտ է հստակեցնել պահանջները ինտերնետային կայքում: Cofrance ընկերության ինքնաթիռներով ճանապարհորդության դեպքում, վերջինիս մասնագետները կտրամադրեն բոլոր անհրաժեշտ տեղեկությունները դեռևս պատվերի ձևակերպման փուլում:
  4. Վերցրեք Ձեր հետ մանկական սայլակ: Դա թույլ կտա ավելի արագ տեղափոխվել տերմինալի շենքով և հսկողությունն անցնել:
  5. Մտածված դասավորեք ձեռքի ուղեբեռը: Պետք չէ դնել տակդիրնեը պայուսակի ներքևի մասում: Համոզվեք, որ Ձեր հետ վերցրել եք անհրաժեշտ քանակի տակդիրներ կամ եթե ժամանակ չունեք դրանք ձեռք բերելու համար, զգուշացրեք նախընտրած ապրանքանիշի և չափսի մասին Cofrance ընկերության խորհրդատուներին և ամեն ինչ տեղում կլինի: Սա վերաբերում է նաև կաթի շշերին, վերմակներին:
  6. Կանոնավոր չվերթի դեպքում պետք է ձեռքի տակ ունենալ շշով ջուր: Ինչպես թռիչքը, այնպես էլ կրծքով կերակրումը հանգեցնում են ջրազրկման:
  7. Կանոնավոր թռիչքի դեպքում ուղևորների հաշվառման ժամանակ նստեք միջանցքի մոտ: Ուղևորների միջով երեխային զուգարան տեղափոխելը բավականին դժվար է, և ավելորդ անհարմարություններ է պատճառում մյուսներին:
  8. Երեխային կերակրեք ինքնաթիռի օդ բարձրանալու կամ վայրէջք կատարելու ժամանակ: Դա օգնում է երեխային հավասարեցնել ականջներում ճնշման տարբերությունը:
  9. Բաժանեք շշում կաթը փոքր չափաբաժինների՝ թռիչքի, վայրէջքի, ինչպես նաև այն դեպքի համար, երբ երեխան չի կարող քնել:

Cofrance ընկերության հոգեբանները, որոնք ուսումնասիրել են երեխաների մոտ ձանձրույթի առաջացման պատճառները, կարծում են, որ երեխան սկսում է ավելի արագ հոգնել, եթե միանգամից ունի զբաղմունքի չափից շատ տարբերակներ: Նրանք նվիրում են դրանց ավելի քիչ ժամանակ: Եթե ​​երեխաները ունեն ընտրության քիչ տարբերակներ, հասարակ առարկաները ակտիվացնում են նրանց երևակայությունը և այնպիսի առարկաները, ինչպիսիք են կավիճները, մատիտները և թուղթը դառնում են ավելի գրավիչ ու հետաքրքիր:

Cofrance ընկերության միջոցով ինքնաթիռի վարձակալության դեպքում, վերջինիս մասնագետները հատուկ ուշադրություն են դարձնում երեխաների հետ ուղևորներին: Առաջարկվում են խաղալիքներ, սնունդ և հիգիենայի պարագաներ, այն դեպքում երբ ծնողները մոռացել են ինչ-որ բան: Սպասարկող անձնակազմը նույնպես հատուկ պատրաստված է ծնողներին օգնելու համար, այդ թվում՝ հոգեբանական հարցերում, ելնելով նրանց մշակութային ինքնությունից, կրոնական համոզմունքներից և ընտանեկան ավանդույթներից, քանի որ հաճախորդները տարբեր երկրներից են: