Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի ենթահանձնաժողովը պատրաստել է Ուլուդերեի միջադեպի վերաբերյալ իր զեկույցը: Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 28-ին Ուլուդերերում գրանցված միջադեպի հետևանքով զոհվել էր 34 խաղաղ քուրդ բնակիչ:

Այդ ժամանակ թուրքական ավիացիան, հետախուզական տվյալներ ստանալով այն մասին, որ Իրաքի սահմանի մոտ կենտրոնացել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների խումբը, հարվածում է դրան, սակայն պարզվում է, որ զոհվածները խաղաղ քուրդ բնակիչներ են, որոնք մաքսանենգ ճանապարհով Իրաքից ներկրում էին մազութ և ծխախոտ:

Թուրքիայի խորհրդարանի ենթահանձնաժողովը 15 ամսում պատրաստել է Ուլուդերեի միջադեպի վերաբերյալ 76 էջանոց զեկույց: Զեկույցի հեղինակները երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ 3.5 ժամ ներկայացրել են զեկույցի մանրամասները:

Զեկույցում ասվում է, որ այդ միջադեպը տեղի է ունեցել զինվորականների ու քաղաքացիական անձանց (նահանգապետ) միջև կոորդինացման բացակայության պատճառով և որևէ միտումնավոր քայլ չի կատարվել: Բացի այդ, չեն կոորդինացվել զինվորականների ու իրավապահների գործողությունները:

Նշվում է, որ Heron անօդաչու թռչող սարքերը «քուրդ զինյալների» խմբի կենտրոնանալու մասին առաջին տեղեկատվությունը հայտնել է ժամը 15.59-ին, իսկ առաջին հարվածն այդ խմբին հասցվել է 21.39-ին, և որ զինվորականները կարող էին այդ 3.5 ժամում առավել մասշտաբային ու խոր վերլուծության ենթարկեին ստացված հետախուզական տվյալները:

Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) ամոթալի է համարել այս զեկույցը՝ ընդգծելով, որ զեկույցում տեղ չեն գտել այնպիսի կարևոր հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝ «Ո՞վ է գնահատական տվել Heron-ից ստացված տվյալներին», «Ո՞վ է հստակեցրել թիրախը» և վերջապես «Ո՞վ է արձակել հարվածելու հրամանը»:

Читайте также  Ուղղաթիռի վարձակալություն
Translate »