Ընտանի կենդանիները նախընտրում են մասնավոր ինքնաթիռներ


Շատերը իրենց ընտանի կենդանիներին ընտանիքի անդամ են համարում: Արդեն երկար տարիներ է, ինչ Cofrance ընկերությունը կազմակերպում է թռիչքներ ընտանի կենդանիների՝ շների, կատուների, ճագարների, թռչունների և նույնիսկ ձկների հետ:

Ինքնաթիռով ճանապարհորդելիս, լինի դա տեղափոխման կամ հանգստի նպատակով, անհրաժեշտ է ապահովել համարժեք անվտանգ և հարմարավետ պայմաններ, ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար: Իսկ դա կանոնավոր թռիչքների դեպքում հեշտ չէ:

Ահա թե ինչու ընտանի կենդանիների տերերը նրանց հետ ճանապարհորդելիս ավելի հաճախ  օգտվում են մասնավոր ավիացիայից, եթե նույնիսկ նախկինում ստիպված չեն եղել կանոնավորաբար թռչել  բիզնես-ջեթերով: Մասնավոր ինքնաթիռում ընտանի կենդանիների և նրանց տերերի համար հարմարավետ պայմաններ են ապահովված, ինչը նվազեցում է նրանց բոլորի սթրեսը: Անհրաժեշտություն չի առաջանում անհանգստանալ այն մասին, որ խոշոր կենդանին տառապում է ցրտից կամ սովից ինքնաթիռի բեռների տեղափոխման հատվածում, կամ փոքրը՝ ինքնաթիռի աղմկոտ սրահում նեղ վանդակի մեջ:

Ահա մեր կողմից կազմակերպված վերջին թռիչքների մի քանի օրինակներ.

Առանց սթրեսի թռիչք՝ երկու փոքրիկ կատուների համար

Մեր հաճախորդներից մեկը ցանկանում էր Նիցցայից տեղափոխվել Սան Ֆրանցիսկո երկու կատուների հետ, սակայն չէր ցանկանում, որ նրանք երկար ժամանակ վանդակում մնաին: Մասնավոր ինքնաթիռի դեպքում դա հնարավոր է կազմակերպել: Ամբողջ թռիչքի ընթացքում, նրանք ազատ ման էին գալիս սրահում, բացառությամբ օդ բարձրանալու և վայրէջք կատարելու ժամանակ, որի ընթացքում կատուները պետք է պահվեին վանդակներում: Նրանք երբեմն նստում էին լուսամուտի մոտ, հետևելով անցնող ամպերին, ինչպես տանն էին սովոր անել:

Տեղափոխվել այլ երկիր ճագարներով

Վերջերս մի ընտանիք Փարիզից Լոս Անջելես տեղափոխվելու համար պատվիրեց թռիչք՝ իր բոլոր անդամների, ինչպես նաև իրենց ճագարների համար: Ինքնաթիռի բեռների համար նախատեսված հատվածում թռիչքը, այն էլ վանդակում, ճագարների համար մեծ սթրես է: Նման երկարատև թռիչքը տերերի համար էլ քիչ տառապանք չէ, որոնք  անհանգստանում են իրենց կենդանիների մասին: Մեր միջոցով վարձակալված ինքնաթիռի սրահում ճագարները հնարավորություն ունեին հանգիստ պայմաններում, նստած իրենց երիտասարդ տերերի գոգին թռչել այլ երկիր:

Читайте также  Մասնավոր ինքնաթիռ

Թռչող Նոյյան տապան

Մի ինքնաթիռ, երկու օդաչու, երկու ուղևոր և 10 ընտանի կենդանի … Դա կարծես զվարճալի պատմության սկիզբ է թվում, բայց դա իրական թռիչք էր կազմակերպված մեր երկու հաճախորդի համար: Դա մի քիչ անսովոր պատվեր էր մեզ համար, բայց մենք ուրախ էինք ապահովել երկու շների, երկու կատուների և վեց թռչունների (չորս աղավնի, դեղձանիկ և թութակ) հարմարավետ փոխադրումը Լոնդոնից Իսպանիայի Ալիկանտե քաղաք: Թռիչքը շատ հաջող անցավ, չնայած երբեմն մի քիչ աղմկոտ էր սրահում:

Մայլզը ուղևորվում է վարժանքի

Մենք կազմակերպում ենք նաև մրցույթներին, մրցախաղերին և նույնիսկ սպորտային պատրաստությանը մասնակցող կենդանիների տեղափոխում: Լավ ուսումնական կենտրոնները երբեմն հեռու են գտնվում բնակավայրից, ինչը պատճառ հանդիսացավ, որ մենք կազմակերպենք Մայլզ անունով գերմանական օվչարկայի թռիչքը, որը մեկ շաբաթվա ընթացքում պետք է մարզվեր հատուկ նախապատրաստական ​​կենտրոնում:

Չենք կարող տեղեկացնել, թե շունն վերադառնելիս ավելի պատրաստված տեսք ուներ քան մեկնելը, քանի որ մեր գաղտնիության քաղաքականությունը տարածվում է նաև չորքոտանի ուղևորների վրա:

Մեր մասնագետները կկազմակերպեն մասնավոր թռիչքներ Ձեզ և Ձեր ընտանի կենդանիների համար ամբողջ Եվրոպայով և ԱՄՆ-ով: Անհատական ​​խորհրդատվություն ստանալու համար կապ հաստատեք մեզ հետ հեռախոսով կամ էլեկտրոնային փոստի միջոցով: