Երևանում առաջին քաղաքացիական օդանավակայանը «Էրեբունի»-ն էր, որը հեռավոր 1933 թ.-ի դեկտեմբերի 25-ին բացեց իր դռները ուղևորների առջև: Ավելի ուշ, Երևանի արևմտյան հատվածում, Մալաթիա-Սեբաստիա շրջանում կառուցվեց ևս մեկ օդանավակայան: Օդանավակայանը գեղեցիկ կերպով անվանվեց «Զվարթնոց»: Անվանումը տրվել է ի պատիվ հինավուրց նույնանուն տաճարի: Օդանավակայանի շենքը իր արտասովոր կլոր ձևի համար ժողովրդի կողմից ստացավ «բուբլիկ»՝ «օղակաբլիթ» անվանումը, չնայած նրա ֆուտուրիստական ​​ձևի, որը ֆանտաստիկ տիեզերական կայան է հիշեցնում:

Ուղևորահոսքի աճը նպաստեց նոր ժամանակակից տերմինալի կառուցմանը: «Զվարթնոց»-ի նոր տերմինալը նախագծվել է արգենտինացի ճարտարապետ Լուկաս Պերեզ Մոնսալվոյի կողմից: Բացումը տեղի ունեցավ 2011 թ.-ին: Հին շենքի ապագան դեռևս պարզ չէ: Դրա պահպանումը ծախսատար է և ոչ եկամտաբեր: Կպահվի այն որպես հուշարձան, թե կքանդվի, պարզ չէ: Միգուցե կգտնվի արժանի կիրառում մայրաքաղաքի նախկին օդային խորհրդանիշի համար:

Հայաստանի հիմնական ավիափոխադրող է հանդիսանում Արմենիա ավիաընկերությունը (Armenia Aircompany), որը իրականացնում է չվերթներ ԱՊՀ-ի և Եվրոպայի երկրների միջև: «Զվարթնոց» օդանավակայանի խոշոր վերակառուցումից հետո, այսօր այն կարող է սպասարկել տարեկան ավելի քան 3,5 միլիոն ուղևորի: Նոր համալիրը զբաղեցնում է 34 հազ.քմ տարածք: Կան ժամանման և մեկնման հարմարավետ սրահներ, VIP-սրահներ, ավտոկայանատեղի 20 հազ. քմ տարածքով, 46 հաշվառման սեղաններ, անվճար WiFi, բանկոմատներ և փոստատուն: Օդանավակայանի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 865 մետր:

Սեփականատերը Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն է:
Հասցե՝ Հայաստան, 0042, Երևան, Զվարթնոց օդանավակայան (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան)

Աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա: Հետաքրքրող բոլոր հարցերով կարելի է զանգահարել «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատու հեռախոսահամարին (+374 10) 493 000:

2013 թ. հունվարի 30-ին, Դուբայում գործող Arabian Reach կազմակերպության կողմից առաջադրված «Զարգացող շուկաների օդանավակայաններ մրցանակաբաշխությանը», «Զվարթնոց» օդանավակայանը ճանաչվեց, որպես «ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն օդանավակայան»:

Եթե ​​ցանկանում եք օգտվել հուսալի բրոքերի ծառայություններից, որը կազմակերպում է չվերթեր մասնավոր ինքնաթիռներով, դիմեք Cofrance մասնագիտացված ընկերությանը: Մեր միջոցով Դուք կարող եք նաև ձեռք բերել անձնական օդանավ: