Ռուսական RIA Novosti գործակալությունը, հղում կատարելով youm7.com պորտալին, հայտնում է, որ այսօր Սինայի թերակղզու կենտրոնում հայտնաբերվել են ռուսական քաղաքացիական ինքնաթիռի բեկորները:

Հաղորդվում է, որ եգիպտական անվտանգության ուժերը շրջապատել են ինքնաթիռի կործանման վայրը, Էլ-Արիշ քաղաքից Սինայի թերակղզու հյուսիս են ուղևորվել շտապօգնության մոտ 20 մեքենաներ՝ աղետի զոհերին տարհանելու համար:

Ավելի վաղ «Ռոսավիացիան» հայտնել էր RIA Novosti-ին, թե «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող Airbus-321 ինքնաթիռը, որն իրանացնում էր չվերթ Եգիպտոսի զբոսաշրջային Շարմ-էլ- Շեյխ քաղաքից դեպի Սանկտ Պետերբուրգ, այսօր առավոտյան՝ Մոսկվայի ժամանակով ժ. 6.21-ին, անհետացել է ռադարներից թռիչքից 23 րոպե անց:

Ինքնաթիռում գտնվել է 217 ուղևոր ու անձնակազմի 7 անդամները:
Եգիպտական «Մասրավի» ինտերնետ-պորտալը, հղում կատարելով ռազմական աղբյուրներին, հայտնել է, որ Եգիպտոսի ռազմական ավիացիան ձեռնամուխ էր եղել ռուսական ինքնաթիռի որոնման աշխատանքներին:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի դեսպանության հյուպատոսական բաժանմունքը ստուգում է ռուսական ինքնաթիռի մասին տեղեկությունը: