Բորտուղեկցորդուհիներին ներկայացվող պահանջները


Բորտուղեկցորդուհիների աշխատանքը լի է բազմաթիվ դժվարություններով, որոնք ուղևորներին միշտ չէ, որ տեսանելի են: Այս հոդվածում  Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենակարգապահ բորտուղեկցորդուհիներին:

Արտակարգ իրավիճակներին նախապատրաստվածություն

Թեև շատերը կարծում են, որ բորտուղեկցորդուհին պարզապես մատուցողուհի է երկնքում, դա բոլորովին այդպես չէ: Բորտուղեկցորդուհիները նույնպես պատասխանատու են ուղևորների անվտանգության համար: Եվ շատ ընկերություններում նրանց նախապատրաստում են դրա համար: Օրինակ, Singapore Airlines ը 15 շաբաթ տևողությամբ դասընթացներ է անցկացնում բորտուղեկցորդուհիների համար, որի ընթացքում նրանց նախապատրաստում են ամենաբարդ արտակարգ իրավիճակներին: Նրանց սովորեցնում են, թե ինչպես ճիշտ կազմակերպել ուղևորների ելքը, ինչպես ցամաքի, այնպես էլ ջրի վրա:
Արտաքին տեսքը

Singapore Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհիների համար նախատեսված նախապատրաստական ​​դասընթացը ուղղված է ոչ միայն ուղևորների անվտանգության ապահովմանը: Մեծ ուշադրություն է հատկացվում  նաև բորտուղեկցորդուհիների արտաքին տեսքին: Օրինակ, թե ինչպես ճիշտ օգտագործել շրթներկը կամ թարթչաներկը: Զարմանալի է, բայց դա պետք է իմանան նաև բորտուղեկցորդները: Օրինակ, բորտուղեկցորդը կարող է զգուշացնել իր կին կոլեգային, եթե նա սխալ է օգտագործել շրթներկը: Ինչ վերաբերում է մազերին, ապա բորտուղեկցորդուհիները իրավունք ունեն անելու միայն մի քանի տեսակի սանրվածք:

 

Քաջություն

Մի բան է սովորել անվտանգության հիմունքները դասընթացի ժամանակ, և մեկ այլ բան է կիրառել դրանք պրակտիկայում: Չինաստանի բորտուղեկցորդուհիները ստիպված են փորձարկել իրենց խիզախությունը ամենավտանգավոր իրավիճակներում: Դրանում նրանց օգնում է  քահանաներից մեկը, որը զբաղվում է քունգ-ֆու-ով և դաոսիզմով: Նա բորտուղեկցորդների հետ միասին բարձրանում է մոտ 2000 մետր բարձրությամբ լեռան գլուխ և այնտեղ անցկացնում դասերը: Բոլոր աղջիկները, իհարկե, պետք է հագած լինեն իրենց կապույտ համազգեստը:
Հատուկ հյուրեր

Բոլորը գիտեն, որ կա ուղևորների հստակ հիերարխիա: Եվ, իհարկե, անձնակազմին սովորեցնում են, թե ինչպես վերաբերվել շատ կարևոր անձանց հետ: Նրանք սովորում են, թե ինչպես ճիշտ կերպով խոսել տվյալ մարդկանց հետ, ինչպես խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից: Եթե խոսքը վերաբերվում է կոնկրետ ​​ուղևորին, ապա բորտուղեկցորդուհիներին սովորեցնում են, թե ինչ է սիրում կամ չի սիրում տվյալ անձը, ինչպես նրան ճիշտ վերաբերվել: Դասընթացը անց է կացվում դերային խաղերի միջոցով, որտեղ դիտարկվում են բոլոր հնարավոր իրավիճակները: Բավական է հատուկ հյուրի միայն մեկ դժգոհություն և բորտուղեկցորդուհին կհեռացվի աշխատանքից:
Համազգեստ

Emirates Airlines ավիաընկերությունը համարվում է աշխարհում 4-րդը ուղևորների քանակով: Յուրաքանչյուր բորտուղեկցորդ անցնում է 2 շաբաթյա թրեյնինգ: Դասընթացի մեկ օրը նվիրվում է բորտուղեկցորդուհու արտաքին տեսքին: Նա պարտավոր է ոչ միայն համազգեստ հագնել, այլև ճիշտ կրել այն: Արգելվում է համազգեստ կրել ոչ աշխատանքային ժամերին: Գլխարկը պետք է հագնել թռիչքի որոշակի պահին և օդանավակայանի տարածքով տեղաշարժման ընթացքում: Շրթներկի գույնը, սանրվածքը` ամեն ինչ պետք է կատարյալ լինի:


Ինքնապաշտպանություն

Երբեմն հաճելի ժպիտը և գեղեցիկ դիմահարդարումը բավական են տհաճ իրավիճակից դուրս գալու համար, բայց ոչ միշտ: Կան իրավիճակներ, երբ բորտուղեկցորդուհուն հարկավոր է ֆիզիկական լավ  պատրաստվածություն՝  սեփական կամ ուղևորների պաշտպանության համար: Շատ ավիաընկերություններ կազմակերպում են ինքնապաշտպանական դասընթացներ բորտուղեկցորդների համար: Դասընթացի ընթացքում նրանց սովորեցնում են, թե ինչպես կարելի է բացահայտել պոտենցիալ սպառնալիքը, ինչպես նաև վերացնել վտանգը: Մենք բոլորս գիտենք, որ ինքնաթիռները երբեմն առևանգվում են և անձնակազմի պատրաստվածությունը նման իրավիճակներում խիստ անհրաժեշտ է:

Բարձր աստիճանի աչալրջություն

Ինչն իսկապես կարևոր է, դա բորտուղեկցորդների կողմից բարձր աչալրջության դրսևորումն է: Երբեմն դա կարող է վճռական դեր խաղալ վտանգավոր հանցագործի հայտնաբերման համար:

Читайте также  Արագ փոխադրում Ֆրանսիայում