Բիզնես-չվերթներ


Գործնական ուղևորությունները ցանկացած բիզնեսի անբաժանելի մասն են կազմում: Եվ վերջինիս դինամիկ զարգացումը հաճախ ենթադրում է անձնական հանդիպումներ, բանակցություններ, պայմանագրերի կնքում և այլն: Անհրաժեշտություն է առաջանում շատ ճանապարհորդել, ինքնաթիռով թռչել և ամենուր ժամանակին հասնել, որովհետև օպերատիվությունը, սովորաբար, դառնում է հաջողության երաշխիք:

Բիզնես-չվերթները լավագույն լուծումն են թե ժամանակի խնայողության, և թե հարմարավետության տեսանկյունից: Ուղևորությունների ժամանակ հարմարավետությունը կարևոր դեր է խաղում: Վերջինս ենթադրում է, ոչ միայն լավագույն պայմանների առկայություն ինքնաթիռների VIP սրահներում, այլև՝ օդում աշխատելու, խորհրդակցություններ անցկացնելու, ինտերնետ մուտք գործելու հնարավորություն:

Բիզնես-չվերթները հնարավորություն են տալիս չընդհատել Ձեր աշխատանքը, եթե կա դրա անհրաժեշտությունը, իսկ եթե թռիչքը կատարվում է հանգստի նպատակով, Ձեզ տրամադրվում են լավագույն պայմաններ:

Գնալով ավելի շատ գործարարներ են նախընտրում թռիչքներ կատարել մասնավոր ինքնաթիռով:

 

Բիզնես-չվերթների առավելությունները

Ամենաթանկ բանը, որ մենք ունենք, դա ժամանակն է: Այն հատկապես բարձր է գնահատվում գործարար մարդկանց կողմից, ովքեր ամեն մի վարկյանը փորձում են արդյունավետ օգտագործել: Սակայն դա չի նշանակում, որ պետք է ժամանակը ծախսել բացառապես աշխատանքի վրա: Մտերիմներին ժամանակ հատկացնելը լավագույն նվերն է ինչպես Ձեր, այնպես էլ նրանց համար: Ինչպես ամեն ինչ հասցնել՝ աշխատել և հանգստանալ, այսինքն լիարժեք կյանքով ապրել:

Լավագույն տարբերակներից մեկը բիզնես-չվերթներից օգտվելն է, որոնց առավելություններն են՝

  • Օդանավակայաններում ժամանակի խնայողություն — Դուք ստիպված չեք լինի երկար սպասել թռիչքին, քանի որ մեկնման ժամանակը ինքներդ եք նշանակում:
  • Ձեր համար նախատեսվում են առանձին ​​VIP տերմինալներ – անհրաժեշտ է օդանավակայան ժամանել մեկնելուց ընդամենը մեկ ժամ առաջ:
  • Դուք ստիված չեք լինի անցնել անձնագրային ստուգում:
    • Ցանկության դեպքում, կարող եք նախապես պատվիրել օդանավակայանից փոխադրում: Հարմարավետ ավտոմեքենան կսպասի է Ձեզ վայրէջքից հետո և կտեղափոխի անհրաժեշտ վայր: Իսկ եթե ցանկանում եք ավելի շատ ժամանակ խնայել, ապա կարող եք օգտվել ուղղաթիռ-տաքսի ծառայությունից, որը կօգնի խուսափել հիմնական մայրուղիների հաճախակի խցանումներից:
    Հարմարավետությունը բիզնես-չվերթների կարևորագույն առավելություններից մեկն է:
    • Ինքնաթիռների սրահները հագեցած են աշխատանքի և հանգստի համար անհրաժեշտ պայմաններով՝ հարմարավետ բազկաթոռներ, ինտերնետ հասանելիություն, հետաքրքիր ժամանց` կինոնկարներ, գրքեր, ամսագրեր և այլն.
    • Ճաշացանկը ընտրում եք ինքներդ և պատվերներ կատարում Ձեր անձնական մենեջերի միջոցով:
    • Անձնական ​​մենեջերի ծառայություններ է տրամադրվում թռիչքի պատվերի ձևակերպման պահից սկսած մինչև ինքնաթիռի վայրէջք կատարելը, իսկ ցանկության դեպքում՝ նաև դրանից հետո:
  • Մասնավոր թռիչքների դեպքում ապահովվում է գաղտնիություն:
    • Ձեզ կսպասարկեն պրոֆեսիոնալ օդաչուները և բարձր որակավորում ունեցող ուղեկցորդուհիները:
    • Դուք կարող եք պատվիրել փոխադրում օդանավակայանից:
Читайте также  Դեայսինգ

Միակ խանգարող հանգամանքը կարող է լինել ոչ թռիչքային եղանակը: Միայն այս դեպքում թռիչքը կարող է չեղյալ հայտարարվել՝ Ձեր անվտանգության նկատառումներից ելնելով:
Դուք նաև հնարավություն ունեք պատվիրելու մասնավոր ինքնաթիռ բրոքերի միջոցով մեկնումից ընդամենը 3-4 ժամ առաջ:

                        Cofrance ընկերությունը հուսալի է

Մեր ընկերությունը հանդիսանում է NBAA և EBAA հեղինակավոր ասոցիացիաների անդամ և առաջարկում է թռիչքների կազմակերպում մասնավոր ինքնաթիռներով:

Մեզ մոտ Դուք կարող եք վարձակալել՝
• Կոմպակտ թեթև ինքնաթիռներ,
• Միջին հեռավորության ավիալայներներ,
• Երկար հեռավորության ավիալայներներ:

Թռիչքի հայտի ձևակերպումը Ձեզանից շատ ժամանակ չի խլի: Ձեզանից կպահանջվի միայն կապ հաստատել մեր հետ Ձեզ հարմար եղանակով: Զանգահարեք, օգտագործելով մեր հեռախոսահամարները կամ գրեք հետադարձ կապի ձևի միջոցով: Մենք անմիջապես կպատասխանենք Ձեզ, և թռիչքի բոլոր մանրամասներն պարզաբանելուց հետո կձևակերպենք պատվերը:
Ձեզ անհապաղ կհաղորդեն, երբ ամեն ինչ պատրաստ կլինի թռիչքի համար: Ձեզ կմնա միայն վճարել թռիչքի արժեքը և ժամանել օդանավակայան մեկնումից մեկ ժամ առաջ:
                                      

Բիզնես-չվերթի արժեքը

Ինքնաթիռի վարձակալության վերջնական արժեքը Ձեզ կհաղորդի ընկերության աշխատակիցը, թռիչքի բոլոր մանրամասների քննարկումից հետո: Միջինում, թռիչքային ժամը մասնավոր ինքնաթիռով տատանվում է 1000 –ից 3000 եվրոյի սահմաններում:

Մաղթում ենք Ձեզ բարի թռիչք: