Բիզնես դասի ավիատոմսեր


Եթե ​​ցանկանում եք խնայել Ձեր ժամանակն ու նյարդերը, ձեռք բերեք բիզնես դասի ավիատոմսեր AVIAV TM (Cofrance SARL) բրոքերի օգնությամբ: Մեր մենեջերները արագ կարձագանքեն և կգտնեն ավիատոմս Ձեզ համար:

Որպեսզի պատկերացնեք, թե ինչի համար է անհրաժեշտ ձեռք բերել բիզնես դասի ավիատոմս, եկեք տեսնենք, թե ինչում է կայանում վերջինիս տարբերությունը էկոնոմ դասից:

Որպես առաջին տարբերություն նշենք սրահի ինտերիերը: Բիզնես դասի դեպքում, նստատեղերը ավելի հարմարավետ են և փափուկ, իսկ նրանց միջև հեռավորությունը ավելի մեծ է: Ավելին, դրանք հեշտությամբ վերածվում են մահճակալի:

Բիզնես դասի սրահներում յուրաքանչյուր շարքում ոչ թէ 3 նստատեղ է, այլ միայն 2-ը, ինչը դարձնում է թռիչքը զգալիորեն հարմարավետ:

Երկրորդ, VIP դասի ճաշացանկը շատ ավելի բազմազան է, քան էկոնոմի դեպքում: Հատկանշական է նաև այն, որ բիզնես դասի ուղևորները հնարավորություն ունեն ընտրել ճաշատեսակները, ընդ որում ոչ երկու հնարավոր «հավ-ձուկ»  տարբերակից: Ավելին, թռիչքի ընթացքում բիզնես դասի ուղևորներին են առաջարկվում հայտնի բրենդերի անվճար ալկոհոլային խմիչքներ:

Երրորդ, բիզնես դասի ավիատոմսերը հնարավորություն են տալիս ավելի մեծ քաշով ուղեբեռներ տեղափոխել: Եթե էկոնոմ դասի ուղևորները իրավունք ունեն առավելագույնը 23 կգ ուղեբեռ տեղափոխել, ապա VIP ուղևորները` մինչև 30 կգ:

Եվ վերջապես, բիզնես դասի նստատեղերը տեղակայված են օդանավի այն մասում, որտեղ ամենաքիչն է զգացվում տուրբուլենտությունը, այսինքն ինքնաթիռի առջևի հատվածում:

Թռիչքի ժամանակ ուղևորները չեն ձանձրանա: Բիզնես դասի սրահում կան անհատական հեռուստացույցներ, ինչպես նաև ինտերնետից օգտվելու հնարավորություն:

Կարևոր է նշել նաև, որ VIP դասի ուղևորները օգտվում են առանձնահատուկ արտոնություններից նույնիսկ նախքան թռիչքը: Մասնավորապես, փաստաթղթերի ստուգման ամբողջ ընթացակարգը տևում է ոչ ավելի, քան մի քանի րոպե: Այս դասի ուղևորների համար նախատեսված է առանձին հարմարավետ սպասասրահ:

Ժամանումից հետո բիզնես դասի ուղևորները կարող են օգտվել տեղափոխում (տրանսֆեր) ծառայությունից:

Читайте также  Cofrance SARL (AVIAV TM)

Գնել բիզնես դասի ավիատոմսեր

Որպեսզի բիզնես դասի ավիատոմս գնեք, հարկավոր չէ զանգահարել մի շարք տուրիստական գործակալություններին և փնտրել օպտիմալ տարբերակը: Պարզապես դիմեք Cofrance ընկերությանը  և մեր մասնագետները Ձեզ համար կգտնեն լավագույն տարբերակը:

Ընկերության մենեջերները աշխատում են օպերատիվորեն և Ձեր դիմումից շատ կարճ ժամանակ հետո կկարողանք ուղևորվել թռիչքի:

Նկատի ունեցեք, որ յուրաքանչյուր ավիաընկերություն բիզնես դասի ուղևորներին առաջարկում է ծառայությունների իր շրջանակը: Եթե Ձեզ հետաքրքրում է կոկրետ ծառայության առկայությունը թռիչքի ժամանակ, ​​ պետք է նախօրոք, նախքան ավիատոմս պատվիրելը, ճշտել, թե արդյոք կա նման  առաջարկ:

Բիզնես դասի ավիատոմսերի գնումը կատարվում է նույն ձևով, ինչ էկոնոմ դասի տոմսերի դեպքում: Cofrance ընկերության  մենեջերը գտնում է Ձեզ հարմար թռիչքի տոմսը, իսկ դուք վճարում եք անկանխիկ վճարման (վճարային քարտերի միջոցով) տարբերակով: Ձեր էլեկտրոնային հասցեին ուղարկվում է երթուղային անդորրագիրը, որն հարկավոր է պարզապես տպել և ներկայացնել օդանավակայանում:

Ինչպես իմանալ բիզնես դասի ավիատոմսի գինը

Շատ ուղևորներին, որոնք կանգնած են ավիատոմսերի միջև ընտրություն կատարելու խնդրի առջև, հետաքրքրում է բիզնես դասի  ավիատոմսի արժեքը:

Դժվար է ասել ճշգրիտ արժեքը: Յուրաքանչյուր ավիաընկերություն ունի իր գնային քաղաքականությունը, բացի այդ, սակագները կախված են թռիչքի երթուղուց:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ VIP դասի տոմսի համար ստիպված կլինեք վճարել 3-5 անգամ ավելի, քան էկոնոմ դասով ուղևորության համար:

Այսպես, եթե Մոսկվայից Նիցցա սովորական թռիչքի գինը մոտ 8 հազար ռուբլի է, ապա բիզնես դասի տոմսի արժեքը կկազմի 24 000 ռուբլի և ավելի:

Cofrance ընկերությունը միշտ փորձում է ընդառաջել իր հաճախորդներին և առաջարկում է թռիչքներ ողջամիտ գներով, ինչպես նաև հաճելի բոնուսներ և զեղչեր:

Դիմեք AVIAV TM (Cofrance SARL) ընկերությանը և օգտվեք Ձեր ուղևորությունը առավելագույնս հարմարավետ և հաճելի դարձնելու հնարավորությունից: