Հայաստանը՝ հրաշքների երկիր է: Նրա մասին կարելի է շատ երկար խոսել: Երևանը – Հայաստանի մայրաքաղաքը, Հռոմից մեծ է 30 տարով: Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Եվ սա ամենը չէ:

Այս հոդվածում կներկայացնենք Հայաստան այցելելու 7 հիմնական պատճառ:

  1. Բիբլիական լեռ Արարատ

Արարատ լեռով հիանալու համար Հայաստան են ուղևորվում աշխարհի տարբեր կողմերից: Թեև լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում, Արարատը միշտ էլ համարվել է Հայաստանի ազգային խորհրդանիշ և նույնիսկ պատկերված է Հայաստանի զինանշանի վրա:

  1. Աշխարհի ամենաերկար ճոպանուղին

«Տաթևի թևեր» այսպես է կոչվում ճոպանուղին: Երկարությունը `5752 մ է, ձգվում է կիրճի վրայով՝ 320 մ բարձրության վրա: Նախ հարկավոր է հասնել ճոպանուղուն, որը գտնվում է Երևանից 250 կմ հեռավորության վրա: Դա հեշտ է անել մեքենայով կամ այլ տրանսպորտային միջոցով: Ճոպանուղով վանքի տարածք կարելի է հասնել 12 րոպեում, իսկ Որոտանի կիրճով անցնող զառիվեր ճանապարհով ՝ 40 րոպեում։

 

  1. Գիշերային Երևան

Երևանը գիշերը ամբողջովին այլ է, քան օրվա ընթացքում: Վառ լույսերը, երգող գունավոր շատրվանները, բազմաթիվ սրճարանները, ռեստորանները և բարերը բաց են մինչև առավոտ, իսկ ամենակարևորը` հարավային քաղաքի անարտահայտելի մթնոլորտն է: Այն պետք է ուղղակի զգալ: Դրանից հետո Դուք կցանկանաք կրկին ու կրկին ընկղմվել հյուրընկալ Երևանի անհոգ, ջերմ և հաճելի մթնոլորտում:

  1. Լողալ Սևանում

Սևանա լիճը անվանում են “Հայաստանի մարգարիտ”, որը շրջապատված է հրաշալի լեռներով և գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Քաղցրահամ ջուրը, իշխան ձուկը, Սևանի վանքի վրա պտտվող սպիտակ որորները ոչ բոլոր պատճառներն են, որոնք ստիպում են այցելել այս անմոռանալի վայրը:

 

  1. ՀայկականՍթոունհենջ

Քարահունջ է կոչվում Սիսիան քաղաքից ոչ հեռու տեղակայված հնագույն մեգալիթյան համալիրը: Ծովի մակարդակից բարձրությունը 1770 մ է: Քարերը կազմում են շրջան: Ապշեցուցիչ է նրանց դասավորվածությունը:

  1. Այցելեք Գեղարդ

Գեղարդը` քարանձավային վանք է, փորված ժայռի մեջ: Այն անվանում են նաև Այրիվանք: Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով ըստ լեգենդի հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը: Ներկայումս այն պահվում է Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի թանգարանում։

  1. Ազգային խոհանոց

Հայկական խոհանոցը ամենահինն է Անդրկովկասում: Այստեղ խմորման և հացաթխման մասին պատկերացումներ ունեին դեռևս 2500 տարի առաջ: Տարատեսակ ճաշատեսակները, արևելյան քաղցրավենիքները, մրգերը և խմիչքները զարմացնում են զբոսաշրջիկներին, ովքեր այցելում են հինավուրց երկիրն ու մայրաքաղաք Երևանը, որտեղ միշտ ուրախ են հյուրերին: