Առաքել կոշիկ մասնավոր ինքնաթիռով. Բիզնես ավիացիայի հետաքրքրաշարժ պատմություններից


Բիզնես ինքնաթիռի համար նախատեսված տարածքը  թաքցված է հետաքրքասեր աչքերից: Ուղևորները հիմնականում նախընտրում են ամբողջական անոնիմություն և չեն սիրում, երբ իրենց թռիչքի վերաբերյալ տեղեկատվությունը հայտնի է դառնում  ուրիշներին: Օդաչուներն ու սպասարկող անձնակազմը պայմանագրով պարտավորվում են գաղտնի պահել մասնավոր չվերթի հետ կապված բոլոր մանրամասները: Այդուհանդերձ,  ամեն ծածուկ բան ի վերջո հայտնի է դառնում:

 

Համառոտ բիզնես ավիացիայի օդաչուների մասին

Մասնավոր ինքնաթիռների օդաչուները հատուկ ուսուցում են անցնում: Օդաչուն պետք է լիցենզիա ունենա, որը հաստատում է նրա որակավորումը: Միջազգային ստանդարտներին համապատասխանող փաստաթուղթ ստանալու համար պետք է հանձնի 16 քննություն: Ռուսախոս մասնագետներին բարձր են գնահատում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Այնուամենայնիվ, նրանցից ոչ բոլորն են պատրաստ լուրջ փորձությունների՝ թույլտվության փաստաթուղթ ստանալու համար: Այդ իսկ պատճառով էլ, ռուս օլիգարխների համար ավելի հեշտ է վարձել օտարերկրյա օդաչու, ով արդեն ունի լիցենզիա:

Մասնավոր թռիչքների առաջնային ուղղությունները

Մասնավոր ինքնաթիռները օգտագործվում են մեծ մասամբ  գործարար նպատակներով, մասնավորապես գործընկերների հետ հանդիպումների, կոնֆերենսաների, ցուցահանդեսների, աճուրդների մեկնման համար և այլն: Այդ իսկ պատճառով, ամենապահանջված ուղղություններից մեկն է հանդիսանում Եվրոպան:

Եթե ​​թռիչքը կատարվում է հանգստի նպատակով, ապա հիմնական ուղղությունն է լեռնադահուկային կուրորտ Կուրշեվելը: Ամառային արձակուրդների համար նախապատվությունը ավելի շատ տրվում է Լազուրային ափին, Սարդինիային, Կիպրոսին և այլ հայտնի հանգստավայրերին:

Ավելի հազվադեպ են լինում շուրջերկրյա ճանապարհորդության պատվերներ, որի դեպքում երկու կամ երեք շաբաթվա ընթացքում հնարավոր է այցելել բոլոր մայրցամաքները: Հաճախորդների երևակայությունը անսահման է և երբեմն լինում են նաև այնպիսի արտասովոր պատվերներ ինչպիսին է օրինակ դեպի Շպիցբերգեն թռիչքը:

 

Փոխադրվող բեռների մասին

Ինչ ասես, որ չեն տեղափոխում մասնավոր ինքնաթիռներով: Եթե փոխպատվաստման համար ​​օրգանների տեղափոխության հրատապությունը պարզ է, քանի որ դա կապված է մարդկային կյանքի փրկության հետ, ապա մասնավոր ինքնաթիռով կանացի կոշիկների տեղափոխումը հարցեր է առաջացնում:
Մի անգամ, մի զույգ թռչում էր Ֆիջի կղզի նշելու իրենց համատեղ կյանքի տարեդարձը: Կինը իր անուշադրության պատճառով մոռացել էր կոշիկը ինքնաթիռում, որը վերադարձել էր ետ Ամերիկա: Իսկ կնոջը հարկավոր էր հենց այդ կոշիկը:  Արդյունքում պատվիրվեց ևս մեկ օդանավ, կոշիկը կնոջը հասցնելու համար: Դա թերևս մարդկության պատմության մեջ ամենաթանկ կոշիկն է:

 

Քմահաճույքներ ինտերիերի հանդեպ

Հաճախորդները չեն սիրում սահմանափակել իրենց երևակայությունը: Հատկապես դա վերաբերում է մասնավոր ինքնաթիռի ինտերիերին: Եթե ունեք գումար, ապա կարող եք պատվիրել այն ամենը, ինչ Ձեր սիրտը կցանկանա: Ցանկանում եք անձնական աղոթատեղի, խնդիր չկա: Ոսկե սրահ եք ցանկանում, դա նույնպես հնարավոր է:
Բայց հատկապես զարմացնում են արաբները, որոնք ինքնաթիռում նույնիսկ ունեն իրենց սիրելի ուղտերի համար հատուկ խցիկներ:


Փոփոխություններ հաճախորդների շրջանում

Եթե ​​դեռևս ոչ հեռու անցյալում  մասնավոր ինքնաթիռով թռիչք կարող էին իրենց թույլ տալ միայն օլիգարխները, ապա այսօր շատ բան է փոխվել: Այսպես, օրինակ, մի քանի սովորական թոփ-մենեջերներ, որոնք պատրաստվում էին արձակուրդի մեկնել, պատվիրեցին մասնավոր ինքնաթիռ մի քանի ընտանիքի փոխադրման համար: Բավականին շահավետ է ստացվում և միաժամանակ հարմարավետ է:

 

Խնջույքներ մասնավոր ինքնաթիռում

Իհարկե, մասնավոր ինքնաթիռում կազմակերպվում են նաև խնջույքներ: Երբեմն, դրանք լինում են ինքնաբուխ, երբեմն էլ նախապես ծրագրված: Նախապես պատվիրվում են ուտեստները, խմիչքները: Մի անգամ նույնիսկ նորաձևության ցուցադրություն էր կազմակերպվել վարձակալված ինքնաթիռում:

Մի քիչ ղեկը բռնեմ…

Կան նաև այնպիսի ցանկություններ, ինչպիսին է օրինակ նստել օդաչուի բազկաթոռին: Եթե ​​ կանոնավոր չվերթների ժամանակ դա խստիվ արգելվում է, ապա մասնավոր ինքնաթիռի դեպքում դուք կարող եք նստել օդաչուի բազկաթոռին, բայց ոչ ավելին:

 

Պատշաճության սահմանները

Երբեմն լինում է նաև այնպես, որ հաճախորդը բորտուղեկցորդուհուն սեռական հարաբերություններ է առաջարկում: Համաձայնվել, թե ոչ, ընտրությունը բորտուղեկցորդուհունն է: Մի բորտուղեկցորդուհի նույնիսկ թռիչքից հետո նախընտրեց հրաժարվել իր աշխատանքից, քանի որ պայմանագրում նման բան ասված չէր:

Читайте также  Որտեղ հանգստանալ, ինչ տեսնել. Հայաստանի հանգստավայրերի համառոտ նկարագրությունը