Այն ամենը, ինչ հայտնի է միջին վիճակագրական ուղևորին կարճ չվերթների մասին այն է, որ մեկուկես ժամվա ընթացքում հնարավոր է Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչել և նույն ժամանակում էլ հետ վերադառնալ:  Թռիչքը ամենևին էլ երկար չի տևում, նույնիսկ ժամանակ չեք ունենում ինչպես հարկն է սնվելու և արդեն վայրէջք պետք է կատարեք: Հասկանալի է, որ մի քանի րոպեների ընթացքում կարող եք հասնել ցանկալի վայրը ոչ մեծ անձնական ինքնաթիռով: Բայց հնարավո՞ր է արդյոք առևտրային չվերթի տոմս գնել և նույն ժամանակը անցկացնել երկնքում: Ստացվում է, որ, այո: Եվ այժմ մենք կպատմենք աշխարհում գոյություն ունեցող ամենակարճ չվերթների մասին:

ՈւեսթրեյՊապա Ուեսթրեյ, Շոտլանդիա

Թռիչքն իրականացնում է Lognair ընկերությունը: Ժամանակը, որը Դուք կանցկացնեք երկնքում 53 վայրկյանից 2 րոպե է տևում: Ամեն ինչ կախված է նրանից, թե որ ուղղությամբ է քամին փչում: Այս գերկարճ երթուղու  երկարությունը 2 կմ 700 մ է:

Աշխարհում ամենակարճ առևտրային թռիչքը ընդամենը մի քանի րոպե է տևում և իրականացվում է Շոտլանդիայի Ուեսթրեյ և Պապա Ուեսթրեյ կղզիների միջև: Ուղևորները օդանավում անցկացնում են ընդամենը 5 րոպե, իսկ այդ ժամանակի կեսից ավելին գնում է շարժիչը աշխատեցնելու, օդ բարձրանալու և վայրէջքի ժամանակ արգելակման վրա: Հետաքրքիր է այն, որ ամբողջ երթուղու երկարությունը, որը ընդամենը 2.7 կմ է կազմում, շատ երկար չէ աշխարի խոշոր օդանավակայանների միջին վիճակագրական թռիչքի և վայրէջքի ուղուց:

Այս երթուղով երկու Pilatus Britten-Norman BN2B-26 Islander ինքնաթիռ է թռչում: Ոչ մեծ օդանավը նախատեսված է 8 ուղևորի համար, որոնք կարող են տեղավորվել սրահում, և ևս մեկ նստատեղ կա այս կարճ թռիչքը իրականացնող օդաչուի կողքին:

Հաճախ են հետաքրքրվում, թե ում է անհրաժեշտ նման թռիչքը: Բանն այն է, որ ինքնաթիռը տվյալ դեպքում ծառայում է որպես մի կանգառից մյուսը ուղևորներ տեղափոխող ավտոբուս: Բայց կանգառների տեղում այստեղ կղզիներն են, որոնք միմյանցից ոչ հեռու են տեղակայված: Պապա Ուեսթրեյ կղզու վրա ավելի քան 60 հնագիտական հուշարձաններ և պեղումնավայրեր կան: Այստեղ են գալիս հնագետներ, ուսանողներ: Օդային հաղորդակցությունից օգտվում են նաև տեղի բնակիչները, ուսուցիչները, բժիշկներն ու զբոսաշրջիկները:

Читайте также  Children

Սովորական օրերին ինքնաթիռը թռչում է երկու ուղղությամբ, իսկ հանգստյան օրերին` մեկ: Եվ եթե շաբաթ օրն եք ժամանել Պապա Ուեսթրեյ կղզի, ապա Ուեսթրեյ կարող եք վերադառնալ կիրակի օրը ՝ միակողմանի տոմսի համար վճարելով 17 ֆունտ ստերլինգ:

 

Կինշասա Բրազավիլ

Թռիչքն իրականացնում են Camair-Co, ASKY և նախկինում նաև Ethiopian Airlines ավիաընկերությունները: Ամբողջ թռիչքի տևողությունը 35 րոպե է, իսկ երկարությունը ՝ 26 կմ:

Երթուղու երկու կետերը տեղակայված են Կոնգոյի տարբեր ափերին՝ առաջինը դա Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության մայրաքաղաք Կինշասան է և երկրորդը՝ Կոնգոյի հանրապետության մայրաքաղաք Բրազավիլը:

Շաբաթվա ընթացքում այս երթուղով 6 թռիչք է իրականացվում: Մեկ ուղղությամբ տոմսն արժե 630 դոլար (էժան հաճույք չէ, իհարկե): Չվերթներն իրականացվում են Camair-Co, պանաֆրիկյան ASKY և եթովպական  Ethiopian Airlines ընկերությունների կողմից:

Մեկ կետից մյուսը հնարավոր է նաև հասնել լաստանավով, վճարելով 5 դոլար կամ արագընթաց կատերով 25 դոլարի դիմաց: Ճանապարհը ընդամենը 15 րոպե է տևում, սակայն սրան գումարվում է նաև մեկ կամ մեկուկես ժամ, որը ստիպված եք լինում անցկացնել մաքսատանը և անվերջ հերթերում:

ՏանժերՋիբրալթար

Թռիչքն իրականացնում է Royal Air Maroc ընկերությունը: Թռիչքի տևողությունը 40-50 րոպե է: Օդային ուղեգծի երկարությունը 69 կմ է:

Royal Air Maroc ավիաընկերությունը կանոնավոր թռիչքներ է իրականացնում երկրի հյուսիսի ամենահեռավոր կետի՝ Տանժերի և Մեծ Բրիտանիային պատկանող Ջիբրալթարի միջև: Շաբաթվա ընթացքում ընդամենը երկու չվերթ է իրականացվում ՝  հինգշաբթի և կիրակի օրերին: 70 ուղևորի համար նախատեսված ATR72 ինքնաթիռի սրահը բաժանված է էկոնոմ և բիզնես դասերի: Տոմսն արժե 6000 ռուբլի:

Անհրաժեշտ վայր կարող եք հասնել նաև օգտվելով լաստանավից, սակայն  ճանապարհորդությունը կտևի շուրջ մեկուկես ժամ:

 

Translate »