Ուղղաթիռով թռիչքի երբեմնի երազանքները դարձել են իրականություն օդային տրանսպորտի ոլորտում տեխնիկական ժամանակակից նորամուծությունների շնորհիվ: Օդով տեղափոխվելը դարձել է ավելի ապահով և հարմար: Թռիչքները ուղղաթիռով շատ ժամանակ են խնայում: Օդանավերի ղեկավարման հեշտությունը, որը հիմնված է ավտոմատացված համակարգի վրա և հարմարավետությունը նրա ներսում, դարձնում են այն ճանապարհորդությունների և էքսկուրսիաների համար ամենանախընտրելի տրանսպորտային միջոցը: Ուղղաթիռը դարձել է հուսալի տրանսպորտ ամենակարևոր ոլորտների համար: Սակայն զբոսաշրջության ոլորտում դրա օգտագործումը նոր է թափ հավաքում:

Ճանապարհորդությունը ուղղաթիռով հասանելի շքեղություն է

Դեռևս ոչ շատ վաղուց ուղղաթիռով թռիչքն ընտրյալների արտոնությունն էր: Ուղղաթիռով էքսկուրսիաներ կարող էին իրենց թույլ տալ միայն պետության առաջին դեմքերը կամ շատ կարևոր գործիչներ: Գիտության և տեխնիկայի զարգացման արդյունքում սկսվեցին արտադրվել մեծ քանակությամբ հուսալի և համեմատաբար էժան ուղղաթիռներ, որոնք սկսեցին օգտագործել մասնավոր ընկերությունները տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման համար: Ուղղաթիռով զբոսանքը շատերի համար նորություն չէ, այլ հատուկ վերաբերմունք կյանքի նկատմամբ: Եթե ցանկանում եք ընդգծել հաջողակ անձի Ձեր կերպարը, ապա վարձակալեք ուղղաթիռ Ձեր թռիչքների համար: Կարելի է նաև օդաչու վարձել կամ սովորել վարել ուղղաթիռը: Այժմ «Cofrance» ընկերությունն առաջարկում է ուղղաթիռով տուրեր բոլորի համար:

Ինչպես ուղևորվել օդային ճանապարհորդության

Ցանկացած ճանապարհորդություն, այդ թվում՝ ուղղաթիռով, սկսվում է երթուղու ընտրությամբ: Շատ ընկերություններ են ուղղաթիռով էքսկուրսիաների հետաքրքիր առաջարկներ անում: Սակայն ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Cofrance ընկերության առաջարկի վրա, որն է որոշակի ժամանակով օդաչուով ուղղաթիռ վարձակալելու հնարավորությունը: Այս դեպքում հաճախորդը կարող է ինքն ընտրել երթուղին, ծանոթանալ փորձառու օդաչուի առաջարկած տարբերակներին և ընտրել իր համար առավելագույն հարմարը (գնի և թռիչքի տևողության տեսանկյունից):

Տպավորություններ, որոնք փողից թանկ են

Օդային ճանապարհորդությունները միշտ վառ, անմոռանալի տպավորություններ են պարգևում: Ուղղաթիռի տեղաշարժման արագությունն ու ճկունությունը տպավորիչ են: Նա կարող է թռչել դժվար հասանելի վայրեր և անցնել բարդ երթուղիներով: Նման թռիչքների դեպքում «Cofrance» ընկերությունը ապահովում է եվրոպական մակարդակի սպասարկում և բարձր անվտանգություն:  Սա հնարավոր առաջարկներից լավագույնն է:

Ինքնաթիռով զբոսանքները արդեն սովորական երևույթ են դարձել բազմաթիվ ապահովված և ինքնաբավ մարդկանց համար ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև մեր երկրում: Այժմ շատ մարդիկ փորձում են ոչ միայն հանգստանալ, այլև ժամանակն անցկացնել՝ համատեղելով օգտակարը հաճելիի հետ: Ցանկանու՞մ եք զբոսնել ուղղաթիռով, որի գինը Ձեզ բարձր է թվում: Խորհրդակցեք մեր մասնագետների հետ, միշտ կգտնվի այլընտրանքային առաջարկ, որը կգոհացնի Ձեզ, թե՛ գնի տեսանկյունից, և թե՛ էքսկուրսիայի բովանդակությամբ:

Ինչու են հաջողակ մարդիկ նախընտրում ուղղաթիռ

Ճանապարհորդել բոլորն են սիրում: Սակայն այդ հարցում մարդկանց հնարավորությունները տարբեր են: Մեկը ճանապարհորդում է հեծանվով, իսկ մյուսը՝ ավտոմեքենայով: Բայց կան նաև առանձնահատուկ ճանապարհորդներ: Նրանք ցանկանում են տեսնել ամեն ինչ և միանգամից: Դրա համար էլ ընտրում են օդային տրանսպորտը: Միայն բարձրությունից է հնարավոր տեսնել երկրի գեղեցկությունը ամբողջությամբ, մի քանի րոպեների ընթացքում հաղթահարել բարձրադիր լեռնանցքը, անցնել ամբողջական լեռնաշղթաներ կամ ծովային տարածքներ: Նման ուղևորությունները թանկ արժեն: Սակայն այդ գինը իսկապես արդարացված է:

Տարեցտարի ուղղաթիռով զբոսանքների պահանջարկը աճում է: Ընկերությունները առաջարկում են նոր երթուղիներ, ուղևորներին տրամադրում են ավելի հարմարավետ օդանավեր, նույնիսկ սովորեցնում են, թե ինչպես ինքնուրույն ուղղաթիռ վարել:

Եթե ​​ցանկանում եք անմոռանալի տպավորություններ ստանալ, ապա ուղղաթիռով էքսկուրսիա պատվիրեք: «Cofrance» ընկերությունը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանյուր հաճախորդի՝ առաջարկելով առավելագույնս համապատասխան տարբերակ:

Մաղթում ենք Ձեզ հաճելի հանգիստ: