Ամերիկյան հետախուզական ԱԹՍ-երն օդային բախումներից խուսափելու համակարգ կստանան մինչև 2017 թվականը

Jane’s-ի փոխանցմամբ՝ ամերիկյան MQ-1C Gray Eagle և MQ-4C Triton հետախուզական անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) օդում բախումներից խույս տալու համակարգ կստանան մինչև 2017 թվականը: Նոր համակարգի մի շարք տարրեր արդեն իսկ փորձարկում են անցնում:

Նոր համակարգի մշակմամբ շահագրգռված են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ու Քաղաքացիական ավաիացիաի դաշնային վարչությունը (FAA): Նոր համակարգի հիմնական պատվիրատուներն են ամերիկյան բանակն ու նավատորմը:

Ակնկալվում է, որ բանակի ԱԹՍ-երի համար նոր համակարգի ստեղծումը կավարտվի մինչև 2016 թվականի ֆինանսական տարվա կեսեր, իսկ նավատորմի համար՝ մինչև 2017 թվականը: FAA-ի պահանջներով՝ անօդաչու ավիացիան ԱՄՆ-ի միասնական օդային տիրույթում կարող է թռիչքներ իրագործել միայն այն դեպքում, եթե նա ունակ է օդում հայտնաբերել այլ թռչող սարքեր և խույս տալ դրանց հետ բախումից:

Ամերիկյան ԱԹՍ-երը դեռևս չունեն նման համակարգ, ինչի համար էլ բազայից բազա դրանց կարճաժամկետ թռիչքների ժամանակ պարտադիր է համարվում ուղեկցող ինքնաթիռների ներկայությունը:

Читайте также  Հայաստանն ունի մենաշնորհայնացման խնդիր. Քարեն Հիլարդ
Translate »