Աերոֆոբիա — ինչպես հաղթահարել ինքնաթիռով թռչելու վախը


Թռիչքից ուշանալը ուղևորների միակ մտավախությունը չէ: Շատերը ընդհակառակը վախենում են ինքնաթիռով թռչել: Կարդացեք այս հոդվածում, թե ինչպես հաղթահարել աերոֆոբիան և արդոք հնարավոր է այն բուժել ամբողջությամբ:

Մարդկանց մեծամասնության համար ավիաթռիչքը նորմալ երևույթ է: Սակայն երկրագնդի բնակչության 20% -ի ՝ այսինքն, յուրաքանչյուր հինգերորդի համար դա այդպես չէ: Նրանց համար ավիաթռիչքը լուրջ սթրես է: Աերոֆոբիան, ի հակադրություն տարածված կարծիքի, չի համապատասխանում ռիսկերի վերաբերյալ ուղևորի պատկերացումներին: Ցանկացած ֆոբիան որևէ պրոցեսին կամ առարկային վտանգի զգացողություն վերագրելն է, որը իրականում վտանգ չի ներկայացնում:
Կարևոր է հիշել, որ աերոֆոբիան իրականության հետ կապ չունի: Ինքնաթիռները երբեմն կործանվում են: Սակայն համաձայնվեք, որ դժբախտ պատահարները տեղի են ունենում ամենուրեք, ընդ որում ամեն օր: Մարդիկ մահանում են ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, լինում են դժբախտ պատահարներ, կենցաղային վնասվածքներ, կա հանցագործություն և շատ այլ բաներ մահացու ելքով:
Կենսագործունեության ոչ մի պրոցես չի պարունակում 100% անվտանգության երաշխիք, և ինքնաթիռները բացառություն չեն: Ավելին, ինքնաթիռի կործանման ռիսկը շատ ավելի ցածր է, քան կոտլետից խեղդվելու վտանգը: Միևնույն ժամանակ, մենք չենք վախենում այն ուտել, բայց վախենում ենք թռչել, այսինքն, խնդիրը ինքնաթիռներում չէ: Դա մտածելակերպի հետ է կապված:
 

Գործոններից մեկը, որը նպաստում է ինքնաթիռում վախի ի հայտ գալուն, դա բացասական մտքեր են: Դրանք (մտքերը) ստեղծում են սարսափի զգացում, հանդիսանում են վախի դետոնատոր: Հետևաբար, առաջնահերթ է սովորել վերահսկել դրանք:

 

Ամենասարսափելին աերոֆոբի համար դա տուրբուլենտությունն է: Սակայն, վիճակագրությունը ցույց է տալիս, որ տուրբուլենտության հետևանքով ոչ ոք դեռևս չի մահացել: Ավիացիաի պատմության մեջ չի գրանցվել տուրբուլենտության հետևանքով կործանված ինքնաթիռի և ոչ մի դեպք:  Պարադոքսը նրանում է, որ միլիոնավոր մարդիկ ամենից շատ վախենում են նրանից, ինչը բացարձակապես անվտանգ է: Տուրբուլենտությունը հարմարավետության հարցին է վերաբերվում, այլ ոչ թե ուղևորների անվտանգությանը:

Читайте также  Արագ փոխադրում Ֆրանսիայում

 

Ավելի լավ է աերոֆոբիայով օդանավ չնստել, այլ թռիչքից առաջ լուծել այս խնդիրը: Հատկացրեք դրան մի քանի ժամ և արդեն առանց վախի ինքնաթիռ բարձրացեք: Իրավիճակից դուրս գալու լավագույն միջոցը մասնագետներին դիմելն է, որոնք կօգնեն ազատվել աերոֆոբիայից և Դուք կթռչեք հաճույքով, առանց վախի: