«Քաղաքացիական ավիացիան ծառայում է մարդկան տեղափոխման իրավունքն իրագործելու նպատակով, ինչը ոչ մի կապ չունի այն տարածքի կարգավիճակի հետ, որտեղ նրանք ապրում են »,- ասել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը՝ ռուսական REGNUM գործակալության հարցազրույցում մեկնաբանելով քաղաքացիական ինքնաթիռները խոցելու՝ ադրբեջանական կողմի հայտարարությունները: Իր խոսքերով՝ Ստեփանակերտում օդանավակայանի շինարարությունը գրեթե ավարտված է, և այն պատրաստ է օդանավեր ընդունել: «Ներկայում վերջին տեխնիկական ճշտումներն են արվում և հուսով եմ մի քանի շաբաթից թռիչքները կսկսվեն », -նշել է Ադբաշյանը: Առաջին փուլում կիրականացվեն Երևան-Ստեփանակերտ-Երևան չվերթները: Հետագայում թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի: